ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում մեկնարկել է հայ հայտնի գրող Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի շինարարությունը: Այս մասին տեղեկացնում է Intellectual Renaissance հիմնադրամը:
Ներկայում վերականգնվում է տան արտաքին տեսքը, իսկ տան ներսում վերանորոգման աշխատանքները կսկսվեն Ֆրեզնոյի քաղաքապետարանի թույլտվության ստացումից հետո:
Տուն-թանգարանը կբացվի 2018 թ. օգոստոսի 31-ին՝ գրողի 110-ամյակին ընդառաջ:
2016 թվականին Արթուր Ջանիբեկյանի հիմնադրամը ձեռք էր բերել Սարոյանի տունը և մոտ մեկ տարի զբաղվել տուն-թանգարանի հայեցակարգի մշակմամբ։