ՌԴ քաղաքացի Մարկ Վարդանյանն ԱՄՆ-ում դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ համակարգչային վիրուսի ստեղծման համար: Այս մասին հայտնում է Interfax-ը։
Վճիռը կայացրել է Ատլանտայի դատարանը: Ընթացիկ տարվա մարտին Վարդանյանին մեղավոր էին ճանաչել ցանցահենային հարձակումների գործով:
Վարդանյանը մեղավոր է այնպիսի համակարգչային վիրուս մշակելու և տարածելու համար, որը թիրախավորում է անձնական և ֆինանսական բնույթի տեղեկությունները։ Հետաքննության գնահատականով՝ վիրուսի հասցրած վնասի չափը կազմում է 500 մլն դոլար:
Վարդանյանն ազատազրկված կմնա ևս երեք տարի: Նրա պատժից կհանվի Նորվեգիայի բանտում անցկացրած երկու տարին, որտեղից նրան անցյալ տարվա դեկտեմբերին արտահանձնել էին։