Գոյություն ունեն աշնանն իմունիտետի մասին հոգ տանելու մի շարք պարզ ու հասարակ, սակայն օգտակար միջոցներ՝ գրում է Adme.ru-ն: Օրինակ՝ կարելի է ընկուզեղենից և չրերից խյուս պատրաստել:
Դրա համար անհրաժեշտ է չամիչ, ծիրանաչիր, թուզ, սև սալոր՝ առանց կորիզների, մեղր. յուրաքանչյուրից պետք է վերցնել 500-ական գրամ, 2 բաժակ հունական ընկույզ և 1 կիտրոն կեղևով:
Բոլոր բաղադրատարրերը պետք է մանրացնել, ապա խառնել մեղրով: Անհրաժեշտ է օգտագործել օրը 3 անգամ, 1 ճաշի գդալ, ուտելուց 30 րոպե առաջ: