ԱՄՆ-ն, Մեքսիկան ու Կանադան պայմանավորվել են բանակցություններ անցկացնել Ազատ առևտրի մասին հյուսիսամերիկյան համաձայնագրի շուրջ (NAFTA)։ Բանակցությունները անցնելու են յոթ փուլերով ու երեք շաբաթ ընդմիջումներով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով մեքսիկական աղբյուրները։
Հաջողության դեպքում նման կոշտ ժամանակացույցի շնորհիվ հնարավոր կլինի բանակցություններն ավարտել մինչև հաջորդ տարվա սկիզբ, նվազեցնելով այն վտանգը, որ գործընթացը կարող է քաղաքականացվել 2018-ի հուլիսին Մեքսիկայի նախագահական ընտրությունների ֆոնին։
Համաձայնագրի վերանայմանն ուղղված բանակցությունները պետք է սկսվեն օգոստոսի 16-ին ու անցնելու են «շատ ագրեսիվ», հայտնել է մեքսիկացի չինովնիկներից մեկը։