Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Բոշայությանը պետք է վերջ տալ․ Խաչատուր Քոքոբելյան

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը

– Պարոն Քոքոբելյան, խորհրդարանական ընտրություններից հետո՝ այս ամիսների ընթացքում, լուռ էիք: Ի՞նչ եք արձանագրում հայաստանյան քաղաքական կյանքում, տեղի ունեցող զարգացումներն առհասարակ ինչպե՞ս եք գնահատում։

– Այսօր ՀՀ-ն օրեցօր թաղվում է այն խնդիրների մեջ, որոնք կային, և ցավով պետք է արձանագրեմ, որ ո՛չ մինչ ընտրությունները, ո՛չ էլ դրանցից հետո այդ խնդիրների լուծմանը նույնիսկ մոտ չեկան ո՛չ իշխանությունները, ո՛չ քաղաքական ուժերը։ Բնականաբար, ՀՀ-ն ունի երեք կարևորագույն խնդիր՝ անվտանգություն, ֆինանսական ծանր վիճակ և արտագաղթ։ Այդ երեքը միմյանց շաղկապված ծանր խնդիրներ են, որոնց լուծումներն օր առաջ պետք է տրվեն, բայց այդ ուղղությամբ որևէ քայլ չի արվում։

– Այսինքն՝ այս խորհրդարանն ըստ էության չի կարողանալու դիմակայել առկա ներքին և արտաքին մարտահրավերներին։

– Ես չէի ուզենա այդ խնդիրը բարդել խորհրդարանի վրա. հավատացեք, որ Հայաստանում այդ խնդիրները երբևիցե խորհրդարանում չեն լուծվել, բայց խորհրդարանը մեծ դերակատարում պետք է ունենա այդ խնդիրների լուծման ուղղակի հարթակներ ստեղծելու հարցում։ Խորհրդարանն է նաև թիվ մեկ մարմինը, որտեղ այդ խնդիրները պետք է գեներացվեն, և լուծումներ առաջարկվեն։ ՀՀ-ում այսօր արտագաղթը շարունակվում է, շատ է խոսվում կոռուպցիայի մասին, դա դարձրել են ամենօրյա ծամոն, բայց թող ցույց տան գեթ մի ոլորտ, որտեղ կոռուպցիան վերացրել են, խոսքը չի վերաբերում ընտրովի ձերբակալություններին։ Հայաստանում այսօր կա մեծ խնդիր՝ կապված արդարադատության հետ, կա օրհասական խնդիր՝ կապված ներդրումներ բերելու հետ, ինչը հայտարարությունների մակարդակից այն կողմ չի անցնում։ Այսօր Հայաստանում արտագաղթը կասեցնելու անհրաժեշտ գործիքակազմն է աշխատատեղեր ստեղծելը, արդարադատություն հաստատելը, բայց քայլեր չենք տեսնում, ու կարծես բոլորն ինչ-որ բանի են սպասում։ Մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանն էլ նոր թափով շարունակում է զինել մեր թիվ մեկ հակառակորդին, մեր անվտանգության թիվ մեկ սպառնալիքին՝ Ադրբեջանին, և տակավին մի քանի օր առաջ ականատես եղանք ծանր սպառազինության շուրջ 200 միավորի փոխանցմանն Ադրբեջանին։

Եվ դրան զուգահեռ ՀՀ խորհրդարանի պաշտոնական պատվիրակությանը Ռուսաստանի Պետդումայի գործընկերների հետ բարձր մակարդակի հանդիպման ժամանակ հերոսանալով հիշեցնում են վարորդական իրավունքների խնդիրը։ Թիվ մեկ խնդիրը, որ այնտեղ պետք է բարձրացվեր, պետք է լիներ զենքի մատակարարման խնդիրը, իսկ զուտ վարորդների իրավունքների ոտնահարման հետ կապված, իհարկե, ցավալի է, որ այդ խնդիրը կա, սակայն ԵԱՏՄ կանոնադրության մեջ սևով սպիտակի վրա գրված է աշխատուժի ազատ տեղաշարժման իրավունքի մասին, դա մի փոքրիկ դետալ է, և շատ վաղուց պետք է լուծված լիներ։ Ես այդտեղ նույնիսկ միտում եմ տեսնում կարևորագույն խնդիրներից շեղելու և ցույց տալու, թե ինչպես հերոսաբար կարող են հաղթահարել վարորդների իրավունքների ոտնահարման խնդիրը։ Ես չեմ ասում, թե դա կարևոր խնդիր չէ, բայց դա այն նվազագույն խախտումն է, որ Ռուսաստանն անում է իր ռազմավարական գործընկերոջ նկատմամբ։

-Հինգերորդ գումարման Ազգային ժողովում Դուք նախագիծ ներկայացրիք Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին դադարեցնելու վերաբերյալ։ Այսօր արդեն նման նախաձեռնությամբ հանդես գալու մասին խոսում է Էդմոն Մարուքյանը, սակայն դեռևս պարզ չէ «Ելք» խմբակցության  դիրքորոշումը։ Այնուամենայնիվ, որքանո՞վ է արդյունավետ նման նախագիծն այժմ ներկայացնելը՝ հաշվի առնելով, որ նախորդ գումարման խորհրդարանում, որտեղ ավելի շատ էին արևմտամետ կողմնորոշում ունեցող պատգամավորները, այդպես էլ այդ նախաձեռնությունն աջակցություն չստացավ։

– Նախ՝ ես կողջունեմ, եթե այդ նախաձեռնությամբ հանդես գան, և կուզենամ, որ հայտարարությունների մակարդակից անցնեն նախաձեռնությունների մակարդակի։ Այսօր էլ այդ օրենսդրական նախաձեռնությունը կա խորհրդարանում, ես դա նախաձեռնել էի ապրիլյան քառօրյայից անմիջապես հետո, և երբ ակնհայտ դարձավ, որ մեր ընդդիմախոսները, որոնք համոզված կողմնակիցներն էին ԵԱՏՄ-ի և հայտարարում էին, թե այդ կերպ անվտանգության բաղադրիչը կավելանա, սխալվում էին։

Մենք տեսանք, թե քառօրյա պատերազմի այդ ծանր օրերին ինչ տխրահռչակ հայտարարությամբ հանդես եկավ Ռուսաստանի փոխվարչապետ Ռոգոզինը, նա ասաց, որ իրենք շարունակելու են զինտեխնիկայի մատակարարումն Ադրբեջանին։ Եվ լավ կլիներ, որ մեր չինովնիկները և պետական պաշտոնյաները, այդ թվում՝ խորհրդարանի իմ հարգելի գործընկերները ռուս պաշտոնյաների հետ ամենաբարձր մակարդակով հանդիպումների ժամանակ ոչ թե հիշեն վարորդներին և վարսավիրներին, որոնց խնդիրները ևս շատ կարևոր են, այլ հիշեն և բարձրացնեն զենքի մատակարարման խնդիրը։ Ի վերջո, մենք ԵԱՏՄ անդամ պետություն Ռուսաստանից և ԵԱՏՄ ճարտարապետ Պուտինի վարչակազմից ընդամենը պահանջում ենք հարգել մեր իրավունքները, ինչն օրենքով ամրագրված է, այսինքն՝  նույնիսկ այդ «կլուբում» մենք իրավազուրկ ենք դարձել։

Հիշեցնեմ նաև, որ այդ ԵԱՏՄ «կլուբի» ղեկավարն այսօր զուտ ի պաշտոնե ՀՀ նախկին վարչապետն է, և մինչ օրս մենք նրա արձագանքը չենք լսել, փոխարենը հասել ենք այն մակարդակին, որ խորհրդարանական պատվիրակությունները բարձր մակարդակով պետք է լուծեն վարորդների խնդիրը, հետո էլ հպարտանան, թե այդ հարցին լուծում են տվել։

Սա ես զավեշտ եմ համարում և կարծում եմ, որ միտումնավոր նման խնդիրները նետվում են հրապարակ՝ նախ շեղելու կարևորագույն խնդիրներից, ինչպես նաև այդ խնդիրները լուծելով հպարտանալու նպատակով, թե իբր գործ են արել։ Իհարկե, վարորդական իրավունքների խնդիրը կարևոր է, բայց ավելի կարևոր է, երբ արտագնա աշխատանքի մեկնած վարորդի ընտանիքի վրա ռուսական զենքով անողոքաբար կրակում են։

– Այս ընթացքում քննարկումների թիվ մեկ թեման է, թե 2018-ի ապրիլից հետո ով կլինի վարչապետ։ Արդյո՞ք Ձեզ մտահոգում է, թե 2018-ի ապրիլից հետո մենք ինչ իրավիճակ ենք ունենալու։

– Ինձ ավելի շատ մտահոգում է, թե Հայաստանի Հանրապետությունն ինչ զարգացման ուղով է գնում։ Եվ մենք կարծում ենք, որ արտաքին այն ուղղությունը, որը ՀՀ-ն որդեգրել է՝ ի դեմս իշխանությունների և իշխանություններին սպասարկող քաղաքական ուժերի, անթույլատրելի է։ Ազատ դեմոկրատներ կուսակցության համար արտաքին քաղաքականության առումով ամենաառանցքային, մեր օրակարգի թիվ մեկ խնդիրը, իհարկե, բացի Արցախի անվտանգության և միջազգային ճանաչման խնդրից, ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության կասեցումն է և դրան զուգահեռ Եվրոպական Միությանն ամբողջական ինտեգրումը։ Մեզ համար կարևոր է, թե ինչ քաղաքական գիծ են որդեգրելու և ինչ ուղղությամբ են տանելու երկիրը, այո՛, կարևոր է շատ, թե ինչ իշխանություն է լինելու և ինչ նպատակներ է հռչակելու և հետամուտ լինելու։ Այսօրվա վիճակում ես քիչ փոփոխություններ եմ տեսնում՝ ոչ էական։ Կարծում եմ, որ ՀՀ-ն այսօր գտնվում է այնպիսի ծանր վիճակում, որ հեղափոխական մոտեցումներ են պետք թե՛ արտաքին փոփոխություններին և թե՛ ներքին մարտահրավերներին դիմագրավելու առումով։ Այսօրվա քաղաքական մեծամասնության կողմից այդ հարցերի լուծումը նույնիսկ առաջարկների մակարդակով չեմ տեսնում։

–  Ըստ էության այս կառավարությունը նույնպե՞ս ձախողված է։

– Այն խնդիրները, որոնք այս կառավարությունը հրատապ էր հայտարարել և առաջնահերթության կարգով պետք է դրանց լուծումներ տար, մինչ այս պահը չեմ տեսել այդ լուծումները։ Փոխկապակցված խնդիրներ շատ կան, օրինակ՝  Հայաստանում մենաշնորհը վերացնելու համար պետք է գործ ունենալ առավելագույնը հինգ մարդու հետ, բայց արդարացում չէ, երբ կառավարությունն ասում է, որ մենաշնորհն ինքը չի ստեղծում, հետևաբար, չի կարող պայքարել դրա դեմ։ Չես կարող պայքարել, ուրեմն հայտարարիր, որ մնացածը ձևական բնույթ է կրում։

Ես բազմիցս ասել եմ՝ ո՞վ է մեր ձեռքը բռնել, որ կարողանանք ոլորտ առ ոլորտ մեր քաղաքացիներին ազատագրել կոռուպցիայից։ Դուք կարո՞ղ եք մատնանշել մի ոլորտ, որտեղ վերացրել են կոռուպցիան կամ գոնե նվազեցրել, ցավոք, չկա նման ոլորտ։ Այս խնդրին կոնցեպտուալ լուծում է պետք տալ։ Այժմ իրենց չեն խնայում, անգամ աճպարարություն են անում շատերը, որպեսզի բացատրեն, թե ինչ մեծ առավելություններ է մեզ տվել ԵԱՏՄ-ին անդամակցությունը։ Ընդամենը երկու թիվ կմատնանշեմ. առաջին՝ Հայաստանը, անդամակցելով ԵԱՏՄ-ին, ՀՆԱ-ի ցուցանիշներով համաշխարհային սանդղակում 79-րդ տեղից հայտնվել է 125-րդ տեղում, իսկ սրա պատասխանն ո՞վ պետք է տա։

Միայն  անցած տարի մեր հարևան Վրաստանում եղել է 5 մլրդ դոլարի ներդրում, ՀՀ-ում՝ 200մլն-ից մի փոքր պակաս, այսինքն՝ 25 անգամ քիչ։ Երկրորդ՝ աշխատատեղերի աճից են խոսում, ցույց տվեք մի ոլորտ, որտեղ շատ կոնկրետ և հստակ գործիքակազմ է մշակվել աշխատատեղերի ավելացման առումով. հայտարարությունների մասին չէ խոսքը։ Ներդրումների մասին են խոսում, բայց ներդրումների հարցն ակումբներ ստեղծելով չի լուծվում, մենք պետություն ենք, ի սեր Աստծո։

Պետությունը, ունենալով կառավարություն, խորհրդարան, բազմաթիվ այլ լծակներ, պետական ինստիտուտներ, ամոթ է, որ ակումբների մակարդակով է ուզում այդ խնդիրը լուծել, նույնիսկ դա վկայում է այն մասին, որ յուրովի ընդունում է, որ պետական ինստիտուտները չեն աշխատում։ Չեմ ասում, թե չպետք է ստեղծվեն ներդրումային ընկերություններ կամ ակումբներ այդ հարցերը վեր հանելու համար, բայց դրանք պետք է լինեն միմիայն հարցերը վեր հանելու համար, ոչ թե խնդիրը լուծելու.  հարցեր լուծողները պետական ինստիտուտները պետք է լինեն։

Հայաստանն այսօր քռքաշ վիճակում է գտնվում, և ունենալով արտաքին մեծ վտանգ, անվտանգության լրջագույն խնդիրներ, մենք պետք է փորձենք տնտեսությունը շատ արագ զարգացնել:

-Դուք ասացիք հեղափոխական լուծումներ:

-Այո՛, հեղափոխական լուծումներ: Հայաստանում 34 տոկոս ստվեր կա, և միայն ես չեմ դա ասում, իշխանություններն էլ են ընդունում երբեմն, ի պատիվ ֆինանսների նախարարի, նա դա ընդունել և հայտարարել է հենց ԱԺ-ում: Շատերն ասում են՝ դա տոկոսով չափվող չէ, չեմ ուզում տոկոսով չափել, բայց առնվազն ավել է, քան Հայաստանի բյուջեի 34 տոկոսը: Դա գիտե՞ք՝ ինչ է նշանակում Հայաստանի նման երկրի համար: Որտե՞ղ է այդ ստվերը: Վստահաբար, ոչ ձեզ կամ ինձ մոտ: Եվ բոլորը գիտեն դրա տեղը. պետք չէ օրերով, շաբաթներով, ամիսներով ախտորոշել, թե որտեղ դա: Թող կառավարությունը դուրս գա փողոց և անցորդներին հարցնի, թե ովքեր են ապահովում ստվերը ՀՀ-ում, և մեր քաղաքացիները բարեխղճորեն կասեն, թե որ ընկերություններն են: Թող վերցնեն հարկ վճարողների ցուցակը. պարզ երևում է: Անկախ ամեն ինչից՝ լավին էլ պետք է լավ ասել: Օրինակ՝ հարկային մարմիններում այսօր փոփոխություններ կան, իհարկե, լավ է, բայց դեռ բավարար չէ: Ես չէ, որ պետք է ասեմ, քաղաքացիներն իրենց կաշվի վրա պետք է զգան փոփոխությունները: Թող ուսումնասիրվի, թե արտագաղթի ինչ տեմպերի ավելացում ունենք: Բազմիցս ասել եմ՝ արտագաղթը ներքին արյունահոսություն է, երբ շունչդ կտրվում է առանց հասկանալու:

-Դուք ներկայացնում եք արևմտամետ կողմնորոշում ունեցող քաղաքական ուժ: Այսօր Ազգային ժողովում չկա նման ուժ: Դա արևմտամետ ուժերի պարտություն էր մեծ հաշվով:

– Ես այդպես չեմ կարծում, ես չեմ համարում, որ մենք  արևմտամետ քաղաքական ուժ ենք: Հայաստանում բոլոր քաղաքական ուժերը Սահմանադրությամբ պարտավոր են և   պետք է լինեն հայաստանամետ և հայկական: Ինչ վերաբերում է արժեհամակարգին, մեզ համար գերակա է արևմտյան արժեհամակարգը: Դրա մասին է խոսքը, և դա այլընտրանք չունի, և զարգացումն այլընտրանք չունի: Ես համարում եմ, որ սա պարտություն չէ, այլ մի հանգրվան է մեր քաղաքական գործունեության ընթացքում, և մենք դա որպես իրողություն ընդունում ենք: Ընտրություններից անմիջապես հետո հայտարարությամբ հանդես ենք եկել և ասել, որ այս իրողությունն ի գիտություն ենք ընդունում ու շարժվում առաջ: Եվ այո՛, մեր սխալների պատճառներն էլ գիտենք և վերլուծել ենք, չենք խուսափում դրանք մատնանշել, և հիմա օր ու գիշեր զբաղված ենք հենց այդ թերությունների վերացմամբ:  Ոչ ոք չի կարող մեր փոխարեն աշխատել, մենք պետք է աշխատենք: Եվ Հայաստանի զարգացման այն տեսլականը, այն քաղաքական օրակարգը՝ կապված նաև Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության հետ, որը մենք ունենք, եթե խիստ հեղափոխական չհամարեմ, ապա առնվազն առանցքային և էական է, և Հայաստանը պարտավոր է որդեգրել այդ ուղղությունը:

Ցանկանում եմ հիշեցնել, որ մեր հարևան Թուրքիան, որտեղ բռնակալական իշխանություն է հաստատված այսօր, ինչպիսի ջանքեր է գործադրում Եվրամիությանը լիիրավ անդամակցության համար: Ինչո՞ւ, որովհետև եվրոպական շուկան իր ՀՆԱ-ով 16 տրիլիոն 397 միլիարդ դոլար է, և զուտ ֆինանսական արտահայտությամբ 16 անգամ մեծ է ԵԱՏՄ շուկայից: Եվրամիությունը ՀՆԱ-ի իր ցուցանիշով երկրորդ հորիզոնականում է գտնվում Միացյալ Նահանգներից հետո: Մենք այդ շուկայի  մասին ենք խոսում: Մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ազատ տեղաշարժվելու հնարավորություն ունենա, այլ ոչ թե անհիմն պատճառներով զրկվի վարորդական իրավունքներից: Մեր քաղաքական օրակարգի հիմնական խնդիրներից մեկը նաև եվրոպական ինտեգրացիայի շնորհիվ Հայաստանի արժանապատիվ քաղաքացու համար ազատ տեղաշարժի իրավունք ձեռք բերելն է, առանց վիզաների ռեժիմ ունենալը: Հիմա ես ուրախ եմ, որ այդ մասին արդեն իշխանություններն են խոսում, արտգործնախարարության մակարդակով հայտարարվում է, որ Հայաստանում վիզաները պետք է ազատականացվեն:

21-րդ դարում Հայաստանի Հանրապետությունը նման խնդիրներ չպետք է ունենա:  Ինչո՞ւ պետք է ՀՀ քաղաքացին զրկված լինի Եվրոպայում կրթություն ստանալու, ազատ տեղաշարժվելու և բժշկվելու հնարավորությունից: Ինձ համար ավելի զավեշտալի բան չկա, քան մեր իշխանավորների զավակների ծննդաբերության գործընթացն այլ երկրներում: Եթե երկրի նախկին վարչապետները, օրինակ, կամ այլ պաշտոնյաներ, իրենց զավակների ծննդաբերությունը կազմակերպում են ՀՀ-ից դուրս, դա նշանակում է, որ իրենք իրենց ապագային չեն հավատում, սակայն մենք հավատում ենք մեր ապագային:

-Մի հատված կոչ է անում թավշյա հեղափոխության, մյուսը՝ զենք վերցնել և ապստամբել՝ փոփոխությունների հասնելու նպատակով …

– Շատ լավ հարց եք տալիս և շատ տեղին: Մենք ազատական ուժ ենք: Մենք կողմնակից ենք բոլոր խաղաղ միջոցներով գտնել հարցի լուծումը: Բնականաբար, մենք բացառում ենք զենք կիրառելու տարբերակը և կարծում ենք, որ ամենաարդյունավետ տարբերակը դա չէ: Իհարկե, կարող ենք ասել և շատերը մեզ կմեղադրեն, թե տեսեք՝ ընտրություններով խնդիր չի լուծվում: Ես այդպես չեմ կարծում: Մի քիչ երկար է պետք աշխատել և կարելի է հասնել դրան: Ես հավատում եմ դրան ոչ թե նրա համար, որ անուղղելի լավատես եմ, այլ հակառակը՝ ես շոշափելիորեն տեսնում եմ, թե ինչպես կարելի է Հայաստանի Հանրապետության համար այդ բոլոր նիշաները սեփականություն դարձնել: Որևիցե առավելություն մեր նկատմամբ չունեն մյուս այն փոքր պետությունները կամ մեր հարևանները, օրինակ՝ վրացիները, որ իրենք կարողանում են այդ հաջողություններն արձանագրել, իսկ մենք՝ ոչ: Ընդհակառակը, ես՝ ինքս, ազատական մարդ լինելով  կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը մեծ հնարավորություն ունի՝ ի դեմս իր պրոֆեսիոնալ քաղաքացիների: Բայց դրանից չի խոսվում, այլ շատ խոսվում է Լեռնային Ղարաբաղը որպես զարգացման խոչընդոտ դիտարկելու մասին:

-Իշխանությունն է հատկապես խոսում այդ մասին:

-Ոչ միայն իշխանությունները, նաև իմ նախկին գործընկերները: Իհարկե, դա շատ մեծ դիսկուրս է, և ես տրամագծորեն ճիշտ հակառակ կարծիք ունեմ: Ես կարծում եմ, որ Արցախի հիմնախնդիրը Հայաստանը պետք է կարողանա ճիշտ օգտագործել, զորօրինակ Իսրայելը: Ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում, արագ փոփոխվող աշխարհում հակամարտությունները միշտ չէ, որ խոչընդոտ են դառնում: Ի վերջո մենք այնտեղ պայքարում ենք Արցախի  քաղաքացիների  իրավունքների իրացման համար, և դա պետք է կարողանալ ճիշտ տեղ հասցնել: Այսօր խոսել այն մասին, որ հակամարտությունն է, որ զարգացման հնարավորություն չի ընձեռում, ինձ համար անընդունելի է: Կարող եմ անգամ մատնանշել ճանապարհները, որով հնարավոր է հասնել հաջողության: Ես ոչինչ հենց այնպես չեմ ասում՝ իմ ցանկացած հայտարարության տակ կա նաև լուծման ճանապարհը:

-Ճանապարհները տեսնում եք խաղա՞ղ կարգավորման ճանապարհով:

-Այո՛: Ավելին, նույնիսկ կարծում եմ, որ Ադրբեջանում էլ աստիճանաբար հասկանում են դա: Իհարկե, ես չեմ կիսում այն կարծիքը, որ Ադրբեջանը չի համարձակվի պատերազմ սկսել, այդ հարցում լավատես չեմ, և ինձ համար անգամ զարմանալի է, որ բազմաթիվ քաղաքական գործիչներ 6 ամիս առաջ ասում էին, թե պատերազմն անխուսափելի է, իսկ այսօր նույն այդ գործիչները, որոնք կարճ հիշողություն ունեն, անընդհատ խոսում են, թե պատերազմն անհնար է: Դրանք համարում եմ վտանգավոր հայտարարություններ:

-Պարոն Քոքոբելյան, հեղափոխական մոտեցումների մասին էիք խոսում: Հիմա Հայաստանում ընտրություններ չկան: Այս անդորրը կարո՞ղ է երկար պահպանվել, թե՞ ֆորս-մաժորն իսկապես անխուսափելի է:

–  Քաղաքականության մեջ հենց այնպես ոչինչ չի լինում: Արդեն ասացի, որ թե՛ կառավարությունը,  թե՛ քաղաքական ուժերը Հայաստանի Հանրապետության բոլոր խնդիրների լուծման համար պետք է հեղափոխական և ոչ ստանդարտ լուծումներ առաջարկեն, օրինակ՝ կոռուպցիան վերացնելու համար: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ կոռուպցիան վերացնելը մի քանի ամսվա խնդիր է: Փոքր երկիրն ունի իր խնդիրները, բայց նաև ունի իր առավելությունները: Մեզ նման փոքր երկրում կոռուպցիան վերացնելը քաղաքական կամքի դրսևորման և որոշակի աշխատանքի խնդիր է: Չի կարելի պետական չինովնիկին, որը հնարավորություն ունի 10 հազար դոլար կաշառք վերցնելու, վճարել 100 հազար դրամ և պահանջել, որ նա կաշառք չվերցնի: Պետք է աշխատողի կենսամակարդակն էլ ապահովել ու հետո պահանջել: Օրինակ՝ ավտոտեսուչներին համարում եմ ամենաչպաշտպանված խավը, որովհետև մի կողմից՝ նրանք զբաղված են հարկահավաքությամբ, մյուս կողմից՝ առկա է բռնվելու վտանգը:

Հիմա ձեզ հարցնեմ՝ հնարավո՞ր է, որ Հայաստանում ավտոտեսուչները գործ չունենան կոռուպցիայի հետ, բայց նորմալ աշխատավարձ ստանան, և երիտասարդը ցանկություն ունենա ավտոտեսուչ աշխատելու: Հնարավոր է, չէ՞: Արտաբյուջեներ կան այդքան: Խոսում են կոռուպցիայի մասին, բայց մինչև հիմա ՀՀ պետական բյուջեում արտաբյուջե տողը կա: Եթե մենք ուզում ենք կոռուպցիան վերացնել, ինչո՞ւ չենք վերացնում:  Ինչո՞ւ մենաշնորհը չի վերացվում: Ես վերջին շրջանում չեմ հիշում որևէ վարչապետի, ով չհայտարարի, որ ստվերը պետք է վերացնել, բայց մինչ այս պահը մենք չենք տեսնում քայլեր: Մի բնագավառ ցույց տվեք շուկայում, որ ամբողջությամբ ազատականացված է:  Նույնիսկ տաքսի ծառայությունների ոլորտում այդ խնդիրն առկա է: Չկա գեթ մի ոլորտ, որտեղ տեղաշարժ կա, և որտեղ չփորձեն մենաշնորհ հաստատել: Գիտեք, այս բոշայությանը պետք է վերջ տալ:

– Մեծ հաշվով, Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը կարծես այլընտրանք չունի։

– Վստահ եմ, որ ունի, և Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է տրամագծորեն՝ 180 աստիճանով փոխվի։ Ես չեմ ասում, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է վատացնել, հակառակը, բազմիցս եմ ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է փրկել, պետք է ունենալ իրական գործընկերային հարաբերություններ։

Ցավալիորեն մեր միջպետական հարաբերությունները հասցրել են վարորդական իրավունքների և վթարների մակարդակի, իսկ իրական խնդիրը, օրինակ՝ զենքի վաճառքը՝ անուշադրության մատնել։ Պաշտոնապես չեն բարձրացնում այդ հարցը, որը, ի դեպ, 1997թ. կնքված հայ-ռուսական Բարեկամության մասին պայմանագրի 3-րդ հոդվածի 3-րդ կետի կոպտագույն խախտմամբ է արվում։ Այդ պայմանագրում ուղղակի պարտավորություն կա, որ Ռուսաստանը պետք է նպաստի Հայաստանի անվտանգության կայացմանը, ոչ թե դրան խոչընդոտի։ Հարց՝ Ռուսաստանը մեր տարածաշրջանում ո՞ւմ միջոցով է ներկայացված՝ Հայաստանի, որտե՞ղ են գտնվում ռուսական զորքերը՝ Հայաստանում, այսինքն, եթե Հայաստանում ռուսական զորքեր չլինեն, չի լինի նաև ռուսական ներկայությունը Հարավային Կովկասում։ Սա պետք է գիտակցեն թե՛ մեր իշխանությունները, թե՛ ԱԺ-ի մեր գործընկերները և ռուսներին անընդհատ հիշեցնեն այդ մասին, հիշեցնեն, որ Ռուսաստանը պետք է դողա հայ-ռուսական հարաբերությունների վրա։

Ցավալի է, բայց ինձ մոտ տպավորություն է, որ սեմինարներից այն կողմ չեն գնում մեր իշխանավորները։ Կա մի բան, որ պետք է բոլորս գիտակցենք՝ մեր տունը մենք պետք է կառուցենք, և չպետք է հույս դնել որևէ մեկի վրա, բայց նախ՝ պետք է մեզ մաքրել, մենք շատ քիչ ենք մնացել։ Միակ ցուցանիշը, որ այս կառավարությունը կարող է գլուխը բարձր հայտարարել, Հայաստանի՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշն է, քանզի այն թիվը, որն այսօր հայտարարվում է, կարող են 70 տոկոսով ավել ասել, որովհետև այսօր այդ թիվը հաշվարկում են 3մլն բնակչության հաշվով, բայց, իմ կարծիքով, պետք է 2 մլն բնակչության համար հաշվարկեն, դա էլ եմ ցավով ասում։

Դրանք խութեր են, որտեղ այս պահին չեմ ուզենա մտնել, բայց մեկ բան հստակ ուզում եմ շեշտել՝ Հայաստանը ռեսուրս ունի, և չի կարելի 21-րդ դարում վախվորած հայտարարել, թե եթե դադարեցնենք անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ապա լավ չի լինի, ասել, թե այլընտրանք չկա։ Այլընտրանքներն ստեղծում են, և մենք մեր հույսը չպետք է դնենք այս կամ այն եվրոպացի չինովնիկի վրա, երբեմն՝ նաև կոռումպացված, ոչ կարևոր հարթակներին մեծ կարևորություն չպետք է տանք և սրբորեն ընդունենք, այլ պետք է ձգտենք գնալ և լինել այնտեղ, որտեղ կա զարգացում և հնարավորություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում