Thursday, 25 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել

Սևան Նիշանյանն անուշադրության է մատնվել Սփյուռքի նախարարության կողմից

Հուլիսի 14-ին թուրքական և հայկական լրատվամիջոցները հայտնեցին թուրքական բանտից հայտնի մտավորական Սևան Նիշանյանի փախուստի մասին: Ըստ հրապարակումների՝ նա բանտից դուրս գալու թույլտվություն է խնդրել, ինչը նախկինում էլ է արել, և այդ անգամ չի վերադարձել: Նիշանյանի փախուստից անցել է մեկ շաբաթ, սակայն ՀՀ իշխանությունները, Սփյուռքի նախարարությունը որևէ կերպ չեն արձագանքել հայազգի մտավորականի փախուստին, զորակցություն կամ աջակցություն չեն հայտնել թեկուզ հայտարարությունների մակարդակով:

Հրապարակախոս, վերլուծաբան, արևելագետ Սարգիս Հացպանյանի խոսքերով՝ Հայաստանի Հանրապետության միջամտությունը, աջակցությունը Սևան Նիշանյանին ավելի կբարդացներ վերջինիս վիճակը։ Եթե Նիշանյանը ցանկություն ունենար գալ Հայաստան, ապա ՀՀ-ն նույն օրվանից նրան պետք է ընդուներ և կարգավիճակ տար որպես քաղաքական ապաստանյալի, բայց Նիշանյանը չընտրեց Հայաստան գալու տարբերակը: Նախընտրեց Եվրոպան: Սակայն, Հացպանյանի խոսքերով, Սփյուռքի նախարարությունը պարտավոր էր արձագանքել և իր զորակցությունն ու աջակցությունը հայտներ Նիշանյանին: «Հայաստանի Հանրապետությունը որևէ առնչություն Նիշանյանի հարցում չէր կարող ունենալ: Դա հասկանալի է: Մարդը, անհատը որոշել է փախուստի դիմել և դուրս գալ այդ երկրից: Հայաստանն ամեն դեպքում թուրքին խրտնեցնում է: Բայց Սփյուռքի նախարարությունը ուներ բարոյական պարտք Սևան Նիշանյանի նկատմամբ անելու մի քայլ, գոնե իր բարոյական աջակցությունը հայտնելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հացպանյանը:

Ինչպես գիտենք, առաջին անգամ, երբ որ Սևան Նիշանյանը ձերբակալվեց ու բանտարկվեց 2014 թվականին, Սփյուռքի նախարարությունը Վիլյամ Սարոյան շքանշանով պարգևատրեց Նիշանյանին, որը մեծ բարոյական աջակցություն էր Նիշանյանին: «Սևան Նիշանյանը ամբողջ Թուրքիայի տարածքում մեր միակ քաղբանտարկյալն է, լուրջ մտավորական: Թուրքիան չունի Սևան Նիշանյանի նման մեկ ուրիշը: 80 միլիոնի մեջ մեկ Նիշանյան կա: Այդ կարգի որոկյալ մարդ թուրք ազգն ինքը չունի: Եվ եթե 2014 թվականին Հայաստանի Հանրապետությունը Սփյուռքի նախարարության անունից Նիշանյանին պարգևատրեց, Կոնստանդնոպոլիսում շատ մեծ երեկո կազմակերպեց, շատ մեծ շուքով մեծարեցին Սևանին, որից նա իրեն շատ լավ էր զգում, որ ի վերջո ինքը հայ է, կա Հայաստան, Սփյուռքի նախարարությունը այդ քայլով կանգնեց իր կողքը: Բայց հիմա Նիշանյանը մեկ շաբաթ է փախուստի մեջ է, Սփյուռքի նախարարությունը անգամ իր գոհունակությունը չի հայտնել, որ իր մեդալ շնորհած անձն ազատության մեջ է: Ավելի բան պետք չէր: Այսքանը բավարար էր: Ես սպասում էի որևէ արձագանքի, բայց նա անուշադրության մատնվեց»,- ընդգծեց Հացպանյանը:

Հիշեցնենք, որ 2014 թվականից բանտում գտնվող հայ մտավորականը ձերբակալվել է իբր թե ապօրինի շինարարության համար, սակայն թե՛ Նիշանյանը, թե՛ նրան սատարողները վստահ են, որ ապօրինի շինարարությունն ընդամենը պատրվակ է, և գործադրված որոշումը քաղաքական է. պոլսահայ լրագրողը հայտնի է Թուրքիայի իշխանությունների նկատմամբ իր կոշտ դիրքորոշմամբ և թուրք ազգայնականների ու պահպանողականների հանդեպ սուր քննադատությամբ:

Սևան Նիշանյանի նկատմամբ Թուրքիան Ինտերպոլով հետախուզում է հայտարարել: Եվ որ երկրում էլ նրան բռնեն, հանձնելու են Թուրքիային, եթե, իհարկե, նա եվրոպական որևէ երկրում քաղաքական ապաստան չստանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում