Saturday, 20 04 2024
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ

Սերժ Սարգսյանի միջանկյալ կայարանը

Սերժ Սարգսյանի հեռուստահարցազրույցից անցել է մի քանի օր, սակայն ակտիվ հանրությունը, մեդիա և փորձագիտական շրջանակները շարունակում են քննարկել դրանում եղած մեսիջները, դրանց ուղղությունները կամ հասցեականությունը, փորձելով հանգուցալուծել այդ միջոցով 2018-ի «ռեբուսը» կամ «հանելուկը», փորձելով հասկանալ, թե ինչ է պլանավորել և ինչ է ասում, կամ չի ասում 2018-ի մասին Սերժ Սարգսյանը: Եվ մինչ հանրության այդ մասը փորձում է վերծանել 2018-ի կոդը, ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը, ըստ երևույթին, վաղուց դուրս է եկել այդ ժամանակացույցից և նա ներկայումս խաղում է արդեն 2022-ի պարտիան: Ընդ որում, դա առանձնապես զարմանալի էլ չէ, այն իմաստով, որ 2022-ը բոլորովին ոչ միայն սարերի հետևում չէ, այլ ընդհանրապես առկա է հայտնի և պարզ քաղաքական ճշմարտությունը, որ ընտրության հաջորդ օրն արդեն սկսվում է նախապատրաստությունը հաջորդ ընտրությանը:

Սերժ Սարգսյանը սկսել է դա և 2018-ի խնդիրը նրա համար ընդամենը միջանկյալ հարց է 2022-ի ժամանակացույցում: Հենց դրանով է նաև զգալիորեն պայմանավորված այն, որ Սարգսյանն անորոշ է պահում 2018-ի հարցը և չի տալիս հստակ պատասխան դրա վերաբերյալ հարցադրումներին: Որովհետև Սարգսյանը 2018-ը պետք է «կառուցի» 2022-ի իր սցենարի մեջ: Իսկ այստեղ աշխատանք բավականաչափ կա և պատահական չէ, որ նա խոսում է «հսկայական ժամանակի» մասին, որ ասում էր հեռուստահարցազրույցում: Մինչև 2018-ի ապրիլ նա պետք է քիչ թե շատ ամբողջացնի խորհրդարանի հաջորդ ընտրության սցենարային պլանները, գնահատի հնարավոր մարտահրավերներն ու ռիսկերը, հասկանալու համար, թե որոնք են լինելու իշխանության «կրեդոները» այդ ընտրությանն ընդառաջ, ինչ շեշտադրումներ են պահանջվելու, ինչ պահեստային տարբերակներ պետք կլինեն ընտրական վերարտադրությունն ապահովելու համար: Այդ պատճառով է նա խոսում, որ վարչապետի ով լինելը կարևոր չէ: Ով էլ որ այն լինի, ենթակա է լինելու անցումային փուլի տրամաբանությանը, իսկ այդ փուլը ապրիլով չի ավարտվելու, այլ ավարտվելու է 2022 թվականի ընտրությամբ:

Սերժ Սարգսյանը մինչ այդ պետք է ձևավորի իշխանական համակարգի երկու նոր հակակշիռները, որոնց օգնությամբ պետք է կառուցվի հիմնական գործընթացը: Կլինի՞ հակակշիռ կրկին Գագիկ Ծառուկյանը, թե՞ անցումային փուլի առանցքային խնդիրներից է նաև այն, որ արդեն հաջորդ ներքաղաքական ցիկլի համար ձևավորվի նոր համակարգային բևեռ, որովհետև ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանը որպես քաղաքական բևեռ այլևս աստիճանաբար սպառում է իր կենսունակությունը այն խնդիրների և մարտահրավերների համեմատ, որ առկա են Հայաստանի շուրջ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ անվտանգային առումներով: Այդ իմաստով Երևանի քաղաքապետի ընտրությունն առանց Ծառուկյանի հենց իշխանության պիլոտային փորձարկումն էր, թե ինչի է ունակ համակարգը և ինչ բացեր են առաջանում, որ պետք է ծածկել: Ընդ որում, փորձարկումն անցավ զգալի հաջողությամբ, և եղած թերությունների առումով ակնհայտ է, որ հնգամյակը բավական ժամանակ է, որպեսզի Սերժ Սարգսյանը շտկի դրանք: Իսկ համակարգային վերաձևումների գործընթացն առավել արդյունավետ անցկացնելու համար Սարգսյանը, ըստ ամենայնի, կնախընտրի իշխանության համար դե յուրե պատասխանատվությունից հեռու լինելը, առավել ևս, որ ընդհանուր սոցիալ-տնտեսական և ռազմա-քաղաքական վիճակը հուշում է, որ ապագայում պատասխան տալու շատ առիթ և պատճառ է լինելու:

Հեռու մնալով դրանից, Սերժ Սարգսյանը, ըստ ամենայնի, կունենա այսպես ասած ավելորդ աչքից ու աղմուկից հեռու ներիշխանական վերադասավորումների գործընթացի մեջ ամբողջությամբ խորամուխ լինելու հնարավորություն, ինչն անկասկած նրա տարերքն է և նա գործնականում հենց այդ տարբերակով է հարթել իր նախագահական ճանապարհը՝ գործելով առավելապես «մոխրագույն կարդինալի» տրամաբանությամբ: Սերժ Սարգսյանը, ըստ ամենայնի, առաջիկա հնգամյակում կնախընտրի մնալ հենց այդ տրամաբանության մեջ, եթե, իհարկե, ինչ-ինչ ֆորս-մաժորային զարգացումներ՝ հիմնականում արտերկրից, չստիպեն նրան կայացնել մնալու որոշում: Սարգսյանի համար առանցքայինը բալանսը պահելու խնդիրն է, ինչի համար ևս կարող է առաջանալ խաղից դուրս գալու, այսինքն՝ դե յուրե կարգավիճակից հրաժարվելու անհրաժեշտություն, որովհետև այդ դեպքում բալանսը հնարավոր չէ՝ Սերժ Սարգսյանը մնալով խաղի մեջ, ունենալու է մեծ առավելություն կամ պարտվելու է, երկրորդ տարբերակ չկա: Մինչդեռ նա ներկայումս լուծում է հենց վճռորոշ որևէ ներքին կամ արտաքին ճակատամարտից խուսանավելու հարց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում