Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Կեղծ փաստաթղթի իրացում և դիրքի չարաշահում. ՀՔԾ-ն քրգործ է հարուցել պաշտոնատար անձանց դեմ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց՝ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման հա ծառայության ծառայողների, ինչպես նաև ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատողների կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ Է. Կ.-ի հաղորդման հիման վրա: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից՝ հավելելով. «Այսպես, Է. Կ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ իր հայցադիմումների առթիվ դատարանում քննված գործերով տրված կատարողական թերթերի հիման վրա որոշում է կայացվել արգելանք կիրառել Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 1-ին շենքի թիվ 45 հասցեի բնակարանի նկատմամբ: Սակայն ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Շենգավիթի բաժնի ծառայողները հարուցված կատարողական վարույթով պատշաճ գործողություններ չեն կատարել:

Բացի այդ, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցները 2013 թվականի օգոստոսի 30-ին արգելադրված բնակարանի սեփականատերերին տեղեկանք են տվել այն մասին, որ հիշյալ անշարժ գույքի նկատմամբ գրանցված սահմանափակումներ չկան, այն դեպքում, երբ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունից ստացված գրության համաձայն՝ նշված բնակարանի նկատմամբ 2011 թվականի սեպտեմբերի 5-ին կիրառված արգելանքը երբևէ չի վերացվել:

Է. Կ.-ն հայտնել է նաև, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ծառայողների անգործության և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցների կողմից տրված պաշտոնական կեղծ փաստաթղթի օգտագործմամբ բնակարանատերերը հիշյալ անշարժ գույքը վաճառել են մեկ այլ քաղաքացու՝ այդ կերպ խոչընդոտելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի կատարմանը:

Այսպիսով, իրավունք վերապահող պաշտոնական կեղծ փաստաթուղթ իրացնելու, ինչպես նաև պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 325-րդ հոդվածների 1-ին մասերով:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում