«Այն հարցադրումները, որոնք ես արել եմ, առաջարկել եմ, ժամանակը ցույց կտա ինչքանով կիրականանան: Կլինե՞ն իշխանությունները դրանց մի մասին հետամուտ, փառք ու պատիվ իրենց, չեն լինի՝ ժամանակի ընթացքում ես իմ կարծիքը կասեմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի «Շարժում 88» խմբակցության անդամ Էդուարդ Աղաջանյանը:
Աղաբեկյանը նշեց, որ որպես կանոն, այս ընթացքում իշխանություններն ականջալուր չեն եղել իրենց բարձրացրած խնդիրներին:
Աղաբեկյանը նշեց, որ սահմանադրական փոփոխությունների ժամանակ իրենք ակտիվ դեմ չեն պայքարել դրան, քանի որ վստահ են եղել, որ իրենց պայքարն օգուտ չէր տա: «Ինչքան էլ բարձրաձայնեինք, մեկ է, վարչական ռեսուրսի կիրառում կար և այլն, և այլն»,- հավելեց պատգամավորը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։