Thursday, 25 04 2024
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում

«Նրանք մտադիր են շարունակել տարածքներ պոկել»․Երևանի և Մոսկվայի միջև ռազմական նոր վարկի շուրջ բանակցություններն օրինաչափ են

ՀՀ ֆինանսների նախարարն օրեր առաջ տեղեկացրել է, որ Հայաստանը նոր բանակցություններ է սկսել Ռուսաստանի հետ ռազմական վարկ ստանալու հարցի շուրջ: Այլ մանրամասներ բանակցությունների մասին հայտնի չեն: Նախարարը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում չի հստակեցրել, թե ինչ գումարի մասին է խոսքը, միայն ասել է, որ քննարկումները սկսվել են այս տարի:

Հայաստանը և Ռուսաստանը զենքի մատակարարման մասին վարկային համաձայնագիր էին ստորագրել 2015թ.: Վարկի չափը կազմում էր 200 մլն ԱՄՆ դոլար: 2016թ. փետրվարի 18-ին Ռուսաստանի իրավական տեղեկատուն հրապարակեց վարկային համաձայնագրի տեքստը, որի հավելվածում թվարկված էին այն սպառազինությունները, որոնք Հայաստանը պետք է ստանար Ռուսաստանի Դաշնությունից:

Ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը էական չի համարում հարցը, թե ինչո՞ւ է հայկական կողմը հատկապես այս շրջանում սկսում նոր բանակցություններ՝ Ռուսաստանից զենք ստանալու նպատակով:

«Իսկ ինչո՞ւ ոչ: Պարզապես սկսվել են բանակցությունները և վերջ: Հնարավոր է՝ սա որոշ առումով արձագանք է (Ռուսաստանի կողմից) Ադրբեջանին զենք մատակարարելուն: Ամենայն հավանականությամբ այդպես էլ կա, բայց ընդհանրապես այդպիսի բանակցություններ կարող են սկսվել ցանկացած պահի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Խրամչիխինը:

Հարցին, թե ի՞նչ զինատեսակներ կստանան հայկական զինված ուժերը, եթե ի վերջո ստորագրվի համաձայնագիրը Ռուսաստանի հետ, ռազմական փորձագետը պատասխանեց. «Հայաստանին պետք են բոլոր տեսակի զենքերը՝ բացի ռազմածովային զինատեսակներից: Թե որքա՞ն կկազմի վարկի չափը, և կոնկրետ ո՞ր զինատեսակների վրա Հայաստանը կծախսի այդ գումարը՝ չեմ կարող ասել»:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում թեմային անդրադարձել է նաև մեկ այլ հայտնի ռազմական փորձագետ՝ Ռուսաստանի ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևը՝ ասելով հետևյալը. «Ներկա պահին մեծ է հավանականությունը, որ կրկնվեն 2016թ. ապրիլի ողբերգական դեպքերը Լեռնային Ղարաբաղի գոտում: Ես բավական բարձր եմ համարում Լեռնային Ղարաբաղի գոտում պատերազմի վերսկսման հնարավորությունը արդեն այս տարի՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանում կարծում են, թե 2016թ. ապրիլին իրենք կարողացել են հաջողության հասնել: Նրանք մտադիր են շարունակել տարածքներ պոկելու քաղաքականությունը:

Այս պայմաններում ռազմական գործողությունների վերսկսումը անխուսափելի է: Մենք միայն չգիտենք, թե երբ կսկսվեն ռազմական գործողությունները, և ինչ ծավալներ դրանք կունենան, ընդ որում՝ Ադրբեջանը ակտիվորեն օգտագործում է ժամանակակից սպառազինություն, ինչը հանգեցնում է հայ զինծառայողների շրջանում զգալի թվով զոհերի:

Ադրբեջանը գիտակցաբար գնում է սադրանքի, որը ներառում է նաև սեփական խաղաղ ժողովրդին զոհելը: Այս պայմաններում Հայաստանը ստիպված է միջոցներ ձեռնարկել իր անվտանգությունը ամրապնդելու ուղղությամբ: Սա հարկադրական քայլ է Հայաստանի կողմից:

Ռուսաստանը շատ բան է արել, որպեսզի վերականգնվի ուժերի հավասարակշռությունը հակամարտության գոտում, բայց դա չի կարող կանխել նոր պատերազմը, ուստի հայկական կողմն ըստ երևույթին որոշել է, որ նոր զինատեսակների, հատուկ սարքավորումների մատակարարման կարիք կա, որպեսզի, նախ՝ նվազեցվի շփման գծում անձնակազմի զոհերի թիվը, երկրորդ՝ հայկական կողմը ավելի արդյունավետ պատասխանի Ադրբեջանի ռազմական հարձակումներին: Կան զինատեսակներ, որոնք արտադրվում են Հայաստանում: Այդ զինատեսակներից են, օրինակ, անօդաչու թռչող սարքերը: Բայց կան նաև զենքեր, որոնք կարող է մատակարարել Ռուսաստանը:

Շատ կարևոր է, որ ոչ միայն ստորագրվի նոր համաձայնագիրը, այլև սպառազինությունը մատակարարվի օպերատիվ կերպով: Եթե նախորդ համաձայնագրով նախատեսված սպառազինությունը մատակարարվեր ոչ թե 2016թ. ամռանը, այլ ավելի շուտ, ապա ապրիլյան պատերազմի հավանականությունը ավելի փոքր կլիներ»:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում