Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Դա կլինի քաղաքական լյուստրացիա

«Ելք» դաշինքի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանն օրերս հայտարարեց, որ չի բացառվում ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնությամբ հանդես գալը, ինչը պայմանավորված է նրանով, որ իբր թե հավասարների այդ կառույցում Հայաստանի շահերը, Հայաստանի քաղաքացիների իրավունքներն ու պետական արժանապատվությունը ոտնահարվում են պարբերաբար, իսկ որպես տնտեսական միավոր՝ այն չի տալիս որևէ շոշափելի և հիմնարար արդյունք:

Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ դաշինքն ինքն էլ հստակ դիրքորոշում չունի այդ հարցում և չի ունեցել գործնականում հենց սկզբից, ինչի համար էլ լռելյայն մի կողմ է դրվել թե՛ այդ, թե՛ արտաքին քաղաքականության հարցն ընդհանրապես: Սակայն եթե դա հնարավոր էր անել նախընտրական շրջանում, ապա հնարավոր չէ այդ հարցերից խուսափել կամ խուսանավել անվերջ: Միևնույն ժամանակ, բնականաբար, հարց է ծագում՝ ի՞նչ իմաստ կունենա այդ նախաձեռնությունը, եթե պարզ է, որ ՀՀԿ-ՀՅԴ մեծամասնությունն ուղղակի մերժելու է այն, քանի որ Երևանը, մեղմ ասած, մտադիր չէ դուրս գալ ԵՏՄ-ից, ինչի մասին վկայեց Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը:

Եթե առաջնորդողը լինի այն տրամաբանությունը, թե ինչ իմաստ ունի նախաձեռնությունը, եթե մեծամասնությունը դեմ է, ապա նույն տրամաբանությամբ ընդհանրապես չկա փոքրաթիվ քաղաքական ուժի որևէ նախաձեռնության և ընդհանրապես դիրքորոշման և գոյության իմաստ, միևնույն է՝ մեծամասնությունը մերժելու է և ամեն ինչ որոշելու է իր հայեցողությամբ:

Ըստ այդմ, դա չի կարող լինել չնախաձեռնելու փաստարկ: Նվազագույնը նաև այն պատճառով, որ քաղաքականությունը միայն կայացված որոշումները չեն, այլ ձևավորվող օրակարգը, հանրային կարծիքը, քաղաքական բազմազանությունը, գործընթացների տրամադրություն և տրամաբանություն ձևավորելը: Այդ իմաստով ԵՏՄ անդամակցության հարցի վերաբերյալ նախաձեռնությունն առնվազն կունենա մեկ կարևոր նշանակություն՝ քաղաքական լյուստրացիայի նշանակություն:

Երեք տարի առաջ, երբ Հայաստանում քվեարկվում էր ԵՏՄ անդամակցության հարցը, խորհրդարանում այն արժանացավ ընդամենը 7 դեմ ձայնի՝ 103 կողմի պայմաններում: Հետո, սակայն, այդ ամբողջի, Հայաստանի եվրաասոցացման գործընթացից շրջադարձի և Եվրամիություն-Հայաստան հարաբերությունն էապես վտանգելու պատասխանատվությունը դրվեց Սերժ Սարգսյանի վրա: Հետո զարմանալի պատկեր էր ձևավորվել: Տպավորություն էր, որ Հայաստանի քաղաքական դաշտն ուղղակի տենչում էր եվրաինտեգրացիայի, բայց Սերժ Սարգսյանը վերցրեց ու տարավ Հայաստանը ԵՏՄ:

Այն, որ սեպտեմբերի 3-ի գլխավոր, առանցքային պատասխանատուն Սերժ Սարգսյանն է՝ չի կարող լինել որևէ կասկած: Բայց քաղաքական կյանքում, պետությունների քաղաքական համակարգերում էլ չի կարող լինել որևէ գործընթացի միայն մեկ քաղաքական պատասխանատու: Յուրաքանչյուր սուբյեկտ ունի պատասխանատվության իր բաժինը, և այդ իմաստով «Ելք»-ի հնարավոր նախաձեռնությունը բոլորին կդնի պատասխանատվության իրենց բաժնի առաջ՝ ստիպելով կա՛մ Սերժ Սարգսյանի պատասխանատվության տակից դուրս գալ և սեփական պատասխանատվություն դրսևորել, կա՛մ միանալ «խրախճանքին», այսինքն՝ Հայաստանի ինքնիշխանության դեմ կատարված ոտնձգությանը:

Այդ իմաստով հետաքրքիր վիճակում կարող է հայտնվել հատկապես «Ծառուկյան» դաշինքը, որը գործնականում «ընդդիմության պատկառելի» ներկայությունն է խորհրդարանում, ինչպես սահմանել էր Սերժ Սարգսյանը: ԵՏՄ-ն կլինի ինդիկատոր, թե ինչքանով է այդ ներկայությունը պատկառելի՝ հատկապես, երբ խորհրդարանի եվրաինտեգրացիայի հանձնաժողովի նախագահի քվոտան վստահված է այդ դաշինքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում