Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Հավ բռնողի էֆեկտը» կամ՝ Խաշմանյանի ճակատագրական սխալը…

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտը» հիասթափեցրեց հազարավոր ֆուտբոլասերների:

Կարող էինք հաղթել, հաղթանակը մոտ էր և իրական, բայց… Հայաստանի թերևս ամենապատրաստված և գրագետ մարզիչը՝ Աբրահամ Խաշմանյանը, ճակատագրական վրիպում թույլ տվեց: Ավելի ստույգ՝ «ԲԱՏԷ»-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Երմակովիչն օգտագործեց մեր թիմի ամենախոցելի կողմը, այն է՝ դարպասապահ չունենալը: Արսեն Բեգլարյանը դարպասապահ չէ: Գնդակ բռնող աշխատելը և դարպասապահ լինելը ուղիղ համեմատելի չեն:

«Տղա ջան, դու հո հավ բռնող չե՞ս, էդ ո՞ւր ես գնդակի հետևից վազելով գնում»,- մարզադաշտում վրդովված գոռում էր մի ֆուտբոլասեր, երբ Բեգլարյանը, սովորույթի համաձայն, թողել էր դարպասն ու աննպատակ վազում էր գնդակի ետևից:

Հանդիպման առաջին 20 րոպեներին «Ալաշկերտը» փայլուն ֆուտբոլ ցուցադրեց: Թվում էր, թե հաղթանակը մերն է, բայց Բեգլարյանը չկարողացավ ետ մղել հեռվից կատարված հարվածը: Բեգլարյանի բաց թողած երրորդ գոլը, կարծում ենք, մեկնաբանության կարիք չունի, քանզի գնդակ բռնողի համար հեշտությամբ գնդակ բաց թողնելը սովորական երևույթ է:

Ռոման Բերեզովսկիի հեռանալուց հետո Բեգլարյանը «ջառմա» է դարձել հայկական ֆուտբոլի համար: Բեգլարյանը խորտակում է Հայաստանի ազգային հավաքականը, խորտակեց «Ալաշկերտը»: Կարծես թե մեր երկրում դարպասապահի մենաշնորհը նրան է տրված: Ունենք Գևորգ Կասպարով, ով փորձառու և բարձրակարգ դարպասապահ է, սակայն ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը թույլ չի տալիս, որ նա խաղա ազգային հավաքականում:

Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում Անդորրայի «Սանտա Կոլոմայի» հետ պատասխան մրցավեճում Բեգլարյանը ևս խիստ անհաջող խաղաց, և թվում էր, թե «ԲԱՏԷ»-ի հետ դիմակայությունում Խաշմանյանն այդուհանդերձ կվստահի Կասպարովին:

Հնարավոր է՝ մենք ֆուտբոլից, այսպես ասած, բան չենք հասկանում, բայց պատմական կարևորություն ունեցող խաղում Բեգլարյանին վստահելը գիտակցաբար «մահվան գնալ» էր: Այդքան լեգեոներ հրավիրելու փոխարեն՝ արդյոք ճիշտ չէ՞ր լինի հրավիրել դարպասապահ: Դարպասապահ, ոչ թե գնդակ բռնող: Ֆուտբոլասերների 90 տոկոսը վստահ էր, որ Բեգլարյանը տապալելու է այս հանդիպումը: Թե ինչու Կասպարովը մնաց պահեստայինների նստարանին՝ դժվար է ասել: Հնարավոր է՝ կան սուբյեկտիվ պատճառներ, որոնք հայտնի չեն:

«Կարող եմ ասել, որ Բեգլարյանը վատ խաղաց: Նա պրակտիկա ունի, հույս էինք դրել նրա վրա: Մեկ խաղ սխալվեց, պարտվեցինք: Պարտությունից հետո արդարացում չի լինում, մեկ սխալը ճակատագրական է: Սխալ թույլ տվեցինք, մրցակիցը օգտվեց: Վատ ֆուտբոլ չենք խաղացել, առավելագույն նվիրում ցուցաբերեցինք: Դեռ այն մակարդակում չենք, որ սխալներ թույլ չտանք: Չեմ կարծում, թե ֆիզիկապես վատ էինք նայվում: Առաջին գոլում գնդակը նվիրեցինք… Մենք մի քանի ճակատագրական սխալ թույլ տվեցինք»,- խաղից հետո հայտարարել է Խաշմանյանը:

Չնայած պարտվեցին, այդուհանդերձ «Հանրապետական» մարզադաշտում տեսանք ֆուտբոլ, տեսանք պայքար: Միջազգային մի քանի հանդիպում անցկացնելով՝ «Ալաշկերտը» բարելավել է խաղի որակը, ինչը խոսում է այն մասին, որ մեր ֆուտբոլիստները կարող են որակապես աճել:

Եվրագավաթների խաղարկությունն ավարտվեց Հայաստանի համար, և կրկին կանգնած են կոտրած տաշտակի առջև: Առջևում Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունն է, որին կրկին մասնակցելու են վեց թիմեր: Ճահճային առաջնությունում շարունակելու ենք խորտակվել: Ժամանակն է հայկական ֆուտբոլը փրկելու համար արմատական և կտրուկ գործողություններ սկսել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում