Friday, 29 03 2024
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները

Դու գնա լավ հանգստացի. Պավլիկ Մանուկյանի պատասխանը՝ արձակուրդների մասին դատավորի հայտարարությանը

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» գործով ընթացող դատական նիստում դատավոր Արտուշ Գաբրիելյանը ընթերցեց ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի փաստաբան Հայկ Ալումյանի դիմումը, որի համաձայն՝ փաստաբանն այսօր չի կարողացել ներկա գտնվել այս դատական նիստին՝ մեկ այլ դատական նիստի մասնակցության պատճառաբանությամբ:

Դատավորը հայտարարեց, որ արդեն հինգ դատական նիստ է՝ փաստաբանը չի ներկայանում նիստին, այնուհետև ներկայացրեց Քրեական դատավարության օրենսգրքի պահանջները, որով փաստաբանը պետք է հեռացվի վարույթից պաշտպանյալի համաձայնությամբ և ներգրավվի այլ պաշտպան:

Ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը հայտարարեց, որ ինքը չի ցանկանում հրաժարվել իր պաշտպանից ու համաձայն է նիստը շարունակել առանց իր փաստաբանի: Գաբրիելյանը ընդունեց ամբաստանյալի հայտարարությունը և շարունակեց ընթերցել փաստաբաններից ստացված դիմումները:

Սեդրակ Նազարյանի ու Էդվարդ Գրիգորյանի պաշտպան Լուսինե Սահակյանը դիմում էր ներկայացրել դատարան՝ տեղեկացնելով, որ մինչև օգոստոսի 8-ը արձակուրդում է, Հայաստանում չի լինելու ու չի կարող մասնակցել նիստերին: Երկու ամբաստանյալներին Լուսինե Սահակյանի բացակայության ժամանակ կպաշտպանի փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը փաստաբաններին առաջարկեց արձակուրդը կազմակերպել օգոստոսի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում:

«Եթե այդպես չանենք, նշանակում է՝ ամեն դատական նիստին ամեն փաստաբան կարա գա ասի՝ ես գնում եմ արձակուրդ: Եկեք որոշենք ամսի 1-15-ը գնանք արձակուրդ ու գանք շարունակենք նիստը», – ասաց դատավորը:

Փաստաբան Հրանտ Գևորգյանն ասաց, որ իրենք չեն կարող հենց այդ օրերն ընտրել, քանի որ այլ գործեր էլ ունեն։

«Ամեն դեպքում, դու գնա լավ հանգստացի», – դատավորի հասցեին հեգնանքով ասաց Պավլիկ Մանուկյանը: Դատավորը չարձագանքեց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում