Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Եթե Հայաստանում ֆորս-մաժոր չլինի, այլևս երբեք մարդիկ փողոց դուրս չեն գա

Նախօրեին լրացավ «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի տարածքը գրավելու մեկ տարին, և ակնկալվում էր, որ այդ առիթով Ազատության հրապարակից մեկնարկած հանրահավաք-երթը պետք է որ ավելի բազմամարդ լիներ: Լրանում էր այն դեպքերի մեկ տարին, որը անմիջականորեն միտված էր ժողովրդի համախմբմանը, որը պետք է հանգեցներ իշխանափոխության: Բացի այդ, մեկ տարի շարունակ Ազատության հրապարակում և որևէ այլ հարթակում հանրահավաք տեղի չէր ունեցել, և ակնկալվում էր, որ հանրությունը ծարավ կլիներ հարթակից հնչող խոսքին: Բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը:

Հանրահավաքի մասնակից, «Սասնա ծռերի» աջակից, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ հանրահավաք-երթը իր սպասածի չափ էր: Առավել մեծ սպասելիքներ պետք չէր ունենալ, քանի որ ժողովուրդը կա՛մ հիասթափված է, կա՛մ արդեն իսկ արտագաղթել է:

«Այդ սակավամարդությունը պայմանավորված էր հասարակության մեջ առկա հիասթափությամբ, ովքեր, ցավոք սրտի, իրենց հույսը արտագաղթի մեջ են տեսնում: Վերջին տասը օրվա ընթացքում ես անգամ 3-4 լրագրողից եմ լսել, որ արտագաղթելու ցանկություն ունեն և պատրաստվում են արտագաղթել: Սա է իրականությունը»,- ասաց Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանի խոսքով՝ իշխանությունները տարիներ շարունակ են աշխատում ժողովրդին հիասթափեցնելու ուղղությամբ և այսօր արդեն ունեն իրենց համար ցանկալի արդյունք: «Հասարակության մեջ արժեքային համակարգերը լրիվ վերացնելով, մարդկանց հիասթափեցնելով, կաշառելով, մի մասին բանտարկելով, մյուսներին լռեցնելով՝ իշխանությունները այսօր հասան այս արդյունքին: Եվ այնպես չէ, որ այս հիասթափությունը մի գործողության արդյունքում եղավ, կամ մի գործողություն կարող էր ցրել այս հիասթափությունը»,- նկատեց Մարտիրոսյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ հիմա առաջնահերթ պետք է լինի հիասթափության պատճառները վերացնելը, որը հիմա առավել դժվար է, քանի որ իշխանությունների վարած քաղաքականության պատճառով ընդդիմությունը ամբողջությամբ ռեսուրսազրկվել է: «Իշխանությունների չփոխվող քաղաքականության պատճառով, որը նաև արտաքին, մասնավորապես՝ Ռուսաստանի թելադրանքով էր, հայտնվել ենք նման՝ առանց ռեսուրսների վիճակում: Ժողովրդավարական երկրներում, որքան էլ ծանր լինի վիճակը, նման աղետալի վիճակի չի հասնում: Իսկ մեզ մոտ վիճակն աղետալի է»,- ասաց Մարտիրոսյանը:

Մեր դիտարկմանը՝ հիմա կա՞ օրակարգ՝ վերացնելու ժողովրդի հիասթափության պատճառները, Մարտիրոսյանը արձագանքեց. «Օրակարգ միշտ էլ եղել է, բայց հնարավորություններն են գնալով պակասում. չէ՞ որ այն քաղաքացիները, ովքեր արտագաղթում են, հենց այն մարդիկ պետք է լինեին, որ պետք է մասնակցեին պայքարին: Բայց մեր քաղաքացիների մեծ մասի մտածելակերպն է՝ թող հարևանս գնա պայքարի, բայց ես տանը կնստեմ: Բայց այդպես չի լինում: Տեսեք, Վենեսուելայի ժողովուրդը ամիսներ շարունակ պայքարում է, 75 զոհ ունի, բայց շարունակում են պայքարը: Իսկ մեր ժողովուրդը 1-2 օր դուրս է գալիս փողոց, պայքարում է, հետո գնում է տուն՝ հայտարարելով, թե մեկ է՝ բան չի փոխվելու: Բայց այս իշխանությունները պետք է լավ գիտակցեն, որ ինչպես քաղցկեղն է հյուծում ամբողջ օրգանիզմը և սպանում նրան, այնպես էլ իրենց քաղաքականությունն է ի վերջո սպանելու իրենց»,-եզրափակեց Մարտիրոյանը:

Քաղաքագետ Արմեն Բադալյանի խոսքով ևս՝ արտագաղթը մեծ դեր է խաղացել: Հանրապետությունում այլևս քաղաքականացված շատ քիչ մարդ է մնացել: «Հասարակությունը ավելի ու ավելի է կտրվում պետությունից և պետությունում տեղի ունեցող իրադարձություններից, և միակ բանը, որ մնում է, արտագաղթն է: Իսկ մարդը, որը մտածում է արտագաղթի մասին, բնականաբար իրեն չի կապում այս երկրում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Սա առաջին պատճառն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բադալյանը:

Նրա խոսքով՝ հաջորդ պատճառն այն է, որ «Սասնա ծռերի» գործողությունները ոչ թե ապստամբություն էին, ինչպես փորձ է արվում ներկայացնել, այլ քաղաքական մի պրոյեկտ էր, որը խափանվեց: Այդ իսկ պատճառով էլ նոր զարգացումներ տեղի չունեցան և հետք չթողեցին հետագայում որևէ գործընթացի վրա:

Եվ երրորդ պատճառը, ըստ քաղաքագետի, ինչպես արդեն նշեցինք, արտագաղթն է: «Արդեն մարդ էլ չի մնացել երկրում: Արտագաղթն իրենն արել է: Մարդիկ հիմնականում արտագաղթում են, իսկ ովքեր չեն արտագաղթում, արտագաղթողի հոգեբանությամբ են ապրում և իներտություն են ցուցաբերում»,- ասաց Բադալյանը:

Քաղաքագետի խոսքով՝ երեկ տեղի ունեցած հանրահավաք-երթից կարելի է հետևություն անել, որ եթե Հայաստանում ֆորս-մաժորային որևէ իրավիճակ չլինի, այլևս ոչ մի իրադարձություն մարդկանց փողոց կամ հրապարակ դուրս չի բերի: Հայաստանում այլևս 2008-ից հետո տեղի ունեցող բազմամարդ որևէ հանրահավաք չի կայանա:

«Եթե որևէ արտակարգ դեպք չլինի, ասենք՝ տարերային աղետ, ատոմակայանի հետ կապված ինչ-որ դեպք, երկրաշարժ կամ նման բան, ապա քաղաքական որևէ գործընթացի համար մարդիկ փողոց դուրս չեն գա: 2008-ից հետո 500 հազար մարդ է արտագաղթել: Մարդկանց ֆիզիկական ծավալն է պակասել: Բացի այդ, փողոց դուրս գալու, պայքարելու համար պետք է բավական տակտիկական աշխատանք տանել, ճանապարհներ մտածել: Բայց ո՛չ մարդկանց՝ նման կազմակերպված խումբ կա, որ այդ աշխատանքը կատարի, ո՛չ քաղաքական որևէ ուժ կա: Իսկ եթե նման ամայի վիճակ է քաղաքական դաշտում, բնականաբար պետք է լինի այն, ինչ տեղի ունեցավ երեկ»,- ասաց նա:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում