Friday, 29 03 2024
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն

Հայտնի են PR մրցանակաբաշխության հաղթողները

Beeline-ի աջակցությամբ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը հուլիսի 18-ին հայտարարեց Հայկական PR մրցանակաբաշխության հաղթողներին:

Հայկական PR մրցանակաբաշխության նպատակն է նպաստել հանրային կապերի մասնագետների դերի բարձրացմանը, հանրային կապերի կարևորմանը՝ հասարակության հետ հետադարձ կապի ապահովման նոր մեթոդների ու տեխնոլոգիանների ստեղծմանն ու կիրարկմանը: Մրցանակաբաշխությունը նպաստում է մասնագիտական դաշտում առողջ մրցակցությանը, ստեղծագործականությանը, ինքնատիպ և առաջադեմ մտածողության զարգացմանը:

«Beeline-ը կարևորում է ինչպես հանրային կապերի, այնպես էլ հանրային կապերի մասնագետների դերը երկրի զարգացման գործընթացում։ Հրապարակային և թափանցիկ գործելաոճի շնորհիվ թե՛ մասնավոր, թե՛ պետական կառույցը կարող է վստահություն ձեռք բերել, հաղորդակցական ուղիների կառավարում ապահովել, հասարակության կողմից տրված ազդակները վերլուծել և ձևավորել համապատասխան միջավայր: Յուրաքանչյուր կառույցի համար կարևոր է իր հեղինակությունը, և գրագետ PR-ի պարագայում հաջողությունն ապահովված է», – իր խոսքում նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Արդեն երկրորդ անգամ իրականացնում ենք PR ոլորտի համակողմանի ուսումնասիրություն: Մեկ տարվա կտրվածքով մշտադիտարկման է ենթարկվել ԶԼՄ-ում տեղ գտած յուրաքանչյուր հրապարակում և տեսանյութ: Մշակված և թիրախավորված հարցաթերթիկներն առաքվել են 2025 փորձագետների, լրագրողների, խմբագիրների: Ձևավորվել են տարբեր տարիքի, սեռի, մասնագիտության տեր մարդկանց ֆոկուս խմբեր, ովքեր անկեղծորեն քննարկել և վեր են հանել ոլորտում առկա խնդիրներն ու բացթողումները: Հավաքագրված արժեքավոր և նպատակային տեղեկատվության մշակումից հետո մրցանակաբաշխության յուրաքանչյուր անվանակարգի համար առանձնացվել է երեք լավագույն թեկնածու կամ ծրագիր, որոնցից հաղթողներին որոշել են Հայկական PR մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովի անդամները՝ փակ, գաղտնի քվեարկությամբ»,- նշում է Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը:

Հայկական PR մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովի անդամներն են՝ Վազրիկ Բազիլը (հաղորդակցության գերմանացի հայտնի մասնագետ, դասախոս, ճառագիր), Հրաչուհի-Մերի Պողոսյանը (Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի պրոֆեսոր), Արամ Աբրահամյանը (արվեստագիտության թեկնածու «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր), Վիկտոր Սողոմոնյանը (քաղաքական գիտությունների դոկտոր, ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար), Կարեն Քոչարյանը («P-Art» ընկերության տնօրեն, PR տեխնոլոգ), Նաիրա Նազարյանը (Beeline-ի հանրային կապերի ղեկավար) և Աստղիկ Ավետիսյանը (բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ):

Հայկական PR մրցանակաբաշխության հաղթողներն են`Տարվա մամուլի քարտուղար՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայան, Տարվա PR իրադարձություն՝ Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր. Հռոմի պապի այցը Հայաստան (ՀՀ ԱԳՆ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին), Տարվա իմիջային PR՝ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված զորահանդես՝ ՀՀ ԶՈՒ փառքի և հեղինակության ամրապնդման համար (ՀՀ պաշտպանության նախարարություն), Տարվա հրապարակային գործիչ՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան, Տարվա քաղաքական գործիչ՝ ՀՀ ԱԺ Ելք դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյան, Տարվա մշակութային PR՝ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոն, Տարվա ԶԼՄ՝ «Արմենպրես» լրատվական գործակալություն, Տարվա պետական կառույց՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, Տարվա ճգնաժամային կառավարում՝ Առաջնագծի տեխնիկական հագեցվածություն և արդիականացում (Արցախի պաշտպանության նախարարություն), Տարվա PR նախաձեռնություն՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն, Տարվա ֆինանսական PR՝ ՀՀ ԿԲ Այցելուների կենտրոն՝ Հայաստանի դրամաշրջանառության պատմության և դրամավարկային քաղաքականության հանրայնացման համար, Հայկական բրենդ՝ Երևանի կոնյակի գործարանի «Արարատ» ապրանքանիշ, Տարվա նորարարական PR՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիանների կենտրոն, Տարվա PR տեխնոլոգիա՝ Հայաստան իմ սեր՝ (Հայաստանի հանրապետական կուսակցություն), Տարվա Հայաստանի բարեկամ՝ ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլեր: Հայկական PR մրցանակաբաշխության հատուկ մրցանակի են արժանանում՝ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը՝ հանրային կապերի արժևորման և գրագետ հաղորդակցման տեխնոլոգիանների կիրառման համար և Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը` հրապարակային և գրագետ աշխատանքի համար:

Հայկական PR մրցանակաբաշխության գլխավոր հովանավորն է Հայաստանում Beeline-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում