Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ՀՅԴ-ն սահմանեց Սերժ Սարգսյանի թիրախները

ՀՅԴ Բյուրոն և հայաստանյան Գերագույն մարմինը համատեղ նիստից հետո ընդունել են հայտարարություն, որը վերաբերում է Հայաստանի վիճակին, մարտահրավերներին, անելիքներին և դրանցում, բնականաբար, ՀՅԴ դերին:

Հայտարարությունը գործնականում ստանդարտ քաղաքական հայտարարություն է՝ ՀՅԴ նկարագրին, գաղափարական և ոճական առանձնահատկություններին բնորոշ, ընդհանուր առմամբ կուսակցական հռչակագրերին հատուկ: Առանձնահատուկը, սակայն, շեշտադրումներն են, որ արվում են անելիքների մասով՝ կապված կառավարման համակարգի փոփոխությունների հետ, մասնավորապես՝ կառավարության կառուցվածքի, կառավարություն-վարչապետ-նախարարներ հարաբերությունների կանոնակարգման:

Այստեղ արդեն հայտարարության տողատակերը դառնում են շատ ավելի ուշագրավ՝ հաշվի առնելով թե՛ Կարեն Կարապետյան-ՀՅԴ ամենասկզբից իսկ չստացված «բարիդրացիական» հարաբերությունների հանգամանքը, թե՛ այն, որ Դաշնակցությունը գործնականում եղել է առաջինը ու առայժմ շարունակում է մնալ միակ քաղաքական ուժը, որը բաց տեքստով հայտարարել է, որ եթե կատարվում են կառավարման կարգի փոփոխությունները, ապա որևէ խնդիր չեն տեսնում Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու հարցում:

Այդպիսով, նկատի առնելով այդ հանգամանքները, որոշակիորեն պարզ է դառնում կամ նշմարվում է, թե ինչ դերակատարում է ունենալու ՀՅԴ-ն այդ հարցում: Գործնականում կուսակցությունը լինելու է 2018-ի խնդրի համատեքստում, այսպես ասած, քաղաքական գեներատորի դերում, ձևավորելու է ներիշխանական հարաբերությունների քաղաքական պլատֆորմը կամ, այսպես ասած, օրակարգը, որի վրա էլ Սերժ Սարգսյանն է փորձելու կառուցել արդեն 2018-ի լուծումները:

Այդ իմաստով, երբ ՀՅԴ-ն իր ամփոփոիչ հայտարարության մեջ խոսում է կառավարության կառուցվածքի փոփոխության՝ մարտահրավերներին առավել համարժեք դարձնելու մասին, այդ շեշտադրումն ուշագրավ է հնչում մամուլում պարբերաբար հրապարակվող տեղեկությունների ֆոնին, որ Սերժ Սարգսյանի ծրագրային տարբերակներից մեկն է իր վարչապետությունն ու երեք փոխվարչապետների առկայությունը, որոնցից մեկը Կարեն Կարապետյանն է:

Միևնույն ժամանակ, եթե չի իրականանում այդ տարբերակը, ապա այստեղ հետաքրքրական է կառավարություն-վարչապետ-նախարարներ փոխհարաբերությունների հստակեցման անհրաժեշտության մասին ՀՅԴ արձանագրումը: Դրանում գործնականում շոշափվում է նախարարների, այսպես ասած, ինքնուրույնության տողատակը՝ վարչապետից նվազ կախվածության, ինչը գործնականում կնվազեցնի Կարեն Կարապետյանի ազդեցությունը, եթե նա է մնում վարչապետի պաշտոնին 2018 թվականից հետո:

Այդ բոլոր հարցերը անկասկած պետք է լուծվեն ՀՀԿ շրջանակում, առավել ևս, որ վարչապետի հարցի լուծումը անգամ կոալիցիոն համաձայնագրով թողնված է բացառապես ՀՀԿ իրավասությանը: Սակայն խնդիրն այստեղ այն է, որ ՀՀԿ-ն ձևով քաղաքական, իսկ բնույթով կորպորատիվ-բիզնես կառույց է, որտեղ ուժերի հարաբերակցությունն ու ստատուս քվոն՝ քննարկվում, և լուծումներ կամ հնարավոր տարբերակներ են ձևավորվում զուտ այդ շահերի և տրամաբանության տեսանկյունից՝ ներառյալ համակարգային քրեաօլիգարխիկ բնույթը:

Եվ հենց դրա համար էր Սերժ Սարգսյանին նաև անհրաժեշտ ՀՅԴ-ի հետ կոալիցիան, այսպես ասած՝ ներՀՀԿ-ական այդ գործընթացին «դրսից» քաղաքական-գաղափարական օրակարգային ճնշում հաղորդելու համար, քանի որ Սերժ Սարգսյանի, այսպես ասած, ներՀՀԿ-ական դիրքերը գործնականում բավական թույլ են սոցիալ-տնտեսական վիճակի ծանրության և կառավարման վատ արդյունքի պատճառով:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում