Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դատապարտել է Թուրքիայում ակտիվիստների, այդ թվում՝ Գերմանիայի քաղաքացի Պետեր Ստոյդթներին կալանավորելու մասին որոշումը՝ կոչ անելով անմիջապես ազատ արձակել նրան: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
Կանցլերը հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունն ամեն բան անելու է Ստոյդթներին ազատ արձակելու նպատակով: «Այս ամենը խիստ մտահոգիչ է»,- ասել է Մերկելը՝ «բացարձակապես անիրավ» անվանելով գերմանացի իրավապաշտպանին կալանավորելու մասին որոշումը: