«Հրապարակ» թերթը գրում է. «Մատենադարանի կառավարման խորհրդի վերջին նիստը, որը վարել է կառավարման խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, քննարկել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանի հաշվետվությունը, որը հայտնվել է օդից կախված վիճակում՝ ԺՊ-ի հրամանը վաղուց դադարել է անօրինական լինելուց, իսկ նրա դոկտորականը դեռ չի հաստատվել, որպեսզի տնօրենի մրցույթ անցկացվի:
Նիստում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարել է, որ պատրաստվում են Մատենադարանը դարձնել հիմնադրամ, և դրա կանոնադրության վրա է աշխատում 3 իրավաբանական վարչություն՝ ԿԳՆ-ի, Արդարադատության նախարարության և կառավարության:
Վիգեն Սարգսյանն էլ հայտնել է, որ, հավանաբար, վերջին անգամ է մասնակցում խորհրդի նիստին, քանի որ նախարարի աշխատանքը պարտադրում է հրաժարվել այս պաշտոնից:
Հիմնադրամ դառնալուն զուգահեռ, փոփոխություններ կլինեն նաև Մատենադարանի խորհրդի կազմում՝ անդամների թիվը կկրճատվի, և, մեր տեղեկություններով, խորհրդի նախագահ կդառնա Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը։ Հիշեցնենք, որ ժամանակին լուրեր կային, որ նա է լինելու Մատենադարանի տնօրենը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: