Apple ընկերությունն արտոնագրել է մատնահետքերի որոշակի հաջորդականությամբ արտակարգ ծառայությունների կանչի մեթոդ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ արտոնագրերի ու ապրանքանիշերի վարչության ռեեստրում հրապարակված արտոնագրի տեքստին։
Այսպիսով՝ օգտատերը կարող է արտակարգ ծառայություն կանչել՝ նույնիսկ գտնվելով չարագործի հսկողության տակ։Կողքից կարող է թվալ, որ օգտատերը փորձում է ապաարգելափակել սմարթֆոնը։
Բացի այդ, արտակարգ իրավիճակում այդ գործառույթի ակտիվացումից հետո հեռախոսը կարող է սկսել աուդիոձայնագրություն կան տեսանարահանում իրականացնել։