ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես առաջադրել է Յուտա նահանգի նախկին նահագապետ Ջոն Հանթսմանին Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած մամլո հաղորդագրությունում։
Սպիտակ տունը նշում է, որ Հանթսմանին հաջողվել է հաջող կարիերա ունենալ ինչպես քաղաքական գործիչ և դիվանագետ, այնպես էլ գործարար։ Նա զբաղեցրել է Չինաստանում և Սինգապուրում ԱՄՆ դեսպանի պաշտոնը, երկու անգամ ընտրվել Յուտայի նահանգապետ։ Բացի այդ, նա ներառված է այնպիսի ընկերությունների տնօրենների խորհրդում, ինչպիսիք են Hilton-ը, Chevron-ը, Ford Motor Company-ն և Caterpillar-ը։
Ավելի վաղ Ռուսաստանում ԱՄՆ նախիկին դեսպան Ջոն Տեֆտը հայտարարել էր, որ ակնկալում է դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում տեսնել Հանթսմանին։