Վաշինգտոնը պատժամիջոցներ է ձեռնարկել Իրանի 18 քաղաքացիների ու խմբերի դեմ՝ երկրի ոչ միջուկային ծրագրերին աջակցելու կապակցությամբ, հայտնում է Reuters-ը։
ԱՄՆ Ֆիննախի ղեկավար Սթիվեն Մնուչինը նշել է, որ պատժամիջոցները «ուժեղ ազդանշան են հաղորդում այն մասին, որ ԱՄՆ-ն չի կարող ու չի հաշտվելու Իրանի սադրիչ ու ապակայունացնող վարքագծի հետ»։
«Այս աշխատակազմը այսուհետ էլ է ակտիվ այքարելու Իրանի չարորակ գործունեության դեմ՝ այդ թվում ահաբեկչությանը մշտական պետական աջակցության, բալիստիկ հրթիռների ծրագրի ու մարդու իրավունքների խախտման դեմ»,- ասել է Մնուչինը։