Հեռավոր տիեզերական թռիչքների համար նախատեսված նոր սկաֆանդրի փորձարկումը վակուումում կայացել է հունիսի ավարտին Հյուսթոնի Ջոնսոնի անվան տիեզերական թռիչքների կենտրոնում:
Ինչպես տեղեկացնում է TASS գործակալությունը, վառ նարնջագույն երանգ ունեցող նոր սկաֆանդրն ստեղծվել է Space Shuttle տիեզերանավերի անձնակազմերի կողմից դրանց օգտագործման փորձը հաշվի առնելով:
Սկաֆանդրի նոր մոդելը նախկինում փորձարկվել է միկրոձգողականության պայմաններում «թռչող լաբորատորիայում»` ինքնաթիռում, որը, պարբերաբար կտրուկ նվազեցնելով թռիչքի բարձրությունը անկշռության էֆեկտ է ստեղծել:
Սկաֆանդրները նախատեսված են Orion ամերիկյան տիեզերանավի անձնակազմի համար: Այն պետք է թռիչք կատարի Լուսնի շուրջը 2019 թվականին, իսկ անձնակազմով առաջին թռիչքը նախատեսված է իրականացնել 2023-ին: Հետագայում սկաֆանդրները կօգտագործվեն դեպի Լուսին և Մարս կատարվելիք առաքելություններում: