Ամերիկյան Faraday Future ընկերությունը, որը զբաղվում է Tesla-ի մոդելների հետ մրցակցող էլեկտրամեքենաների թողարկմամբ, հայտարարել է, որ իր տեխնիկական հարցերով նոր տնօրենն է դարձել Ուլրիխ Կրանցը:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն՝ վերջինս նախկինում գլխավորել է էլեկտրական և հիբրիդային մեքենաներ թողարկող BMW i ստորաբաժանման աշխատանքները:
Կրանցն ընդգծել է, որ իր առաջին խնդիրը կլինի FF 91 քրոսովերի նախապատրաստումը շահագործման հանձնելու համար:
Ուլրիխ Կրանցն ավտոմոբիլային արտադրության ոլորտում աշխատել սկսել է 1986-ին: Իր կարիերան նա սկսել է BMW-ի շասիների մշակման բաժնում:
Faraday Future-ի առաջին մոդելը` FF 91 քրոսովերը ներկայացվել է հունվարին: Այն 5.2 մետր երկարությամբ, 1050 ձիաուժ հզորություն զարգացնող 4 էլեկտրաշարժիչով համալրված մոդել է: