Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում ընդունել է Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ին): Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընթացող հանդիպման առաջին խաղակեսից հետո 2:1 հաշվով հաղթում են հյուրերը: Հաշիվը բացեց Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմի սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը, սակայն հյուրերի հարձակվող Միխայիլ Գորդեյչուկի դուբլի շնորհիվ ԲԱՏԷ-ն առջեւում է:
Ընդանում է երկրորդ խաղակեսը:
Հիշեցնենք, որ Բելառուսում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 1:1:
Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի Չեխիայի չեմպիոն «Սլավիայի» հետ: