Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Իշխանության հարցը լուծվելու է աշնանը. որքա՞ն կարժենա այն

Սամվել Կարապետյանի՝ Հայաստանի ներդրողների ակումբը, որը 2017-ի համար խոստացել էր մոտ 300 միլիոն դոլարի ներդրումնային ծրագրեր իրականացնել, առաջին շոշափելի քայլերը կանի միայն աշնանը։

«Հոկտեմբերին կամ նոյեմբերին կտեսնենք հայտարարված ծրագրերի մասին»,- «Ազատության» հարցին ի պատասխան ասել է տնտեսական զարգացման փոխնախարար Հովհաննես Ազիզյանը։ Նրա խոսքերով՝ քննարկումները տարվում են հիմնականում երկու ուղղությամբ. «Ակումբի կողմից իրականացվող ծրագրերը հիմնականում ուղղված են լինելու վերականգնվող էներգետիկայի և էներգետիկայի ոլորտում: Այժմ քննարկվում է նաև որոշակի մշակող արդյունաբերության ծրագրերում ակումբի ներգրավվածության հնարավորությունը»:

Հայտնի է, որ այս ակումբը վարչապետ Կարեն Կարապետյանի տնտեսա-քաղաքական հովանավորն է, և եթե մատնանշվում է ներդրումների կոնկրետ ժամկետ, ապա ենթադրվում է, որ Հայաստանի էլիտայի կուլիսներում 2018-ի իշխանության հարցը քննարկվելու է հենց հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Եթե ներդրումներն այսքան ուղղակիորեն կապվում են կոնկրետ անձի, տվյալ դեպքում` Կարեն Կարապետյանի իշխանական հեռանկարի հետ, ապա կապված քննարկումների արդյունքից հնարավոր է, որ մենք ոչ մի ներդրում էլ չտեսնենք: Ներդրողների ակումբի վարքագիծը նման է ոչ թե պոտենցիալ ներդրողի, այլ` գնորդի պահվածքի, որը պատրաստվում է գնել իշխանությունը, եթե, իհարկե, Սերժ Սարգսյանն այն վաճառի: Ընդ որում, «Տաշիր գրուպի» Սամվել Կարապետյանն իշխանության համար կանխիկ մտադիր է վճարել ընդամենը 300 միլիոն դոլար, մնացածը մտադիր է «փակվել» տարիների ընթացքում: Հետաքրքիր է` Սերժ Սարգսյանը համաձայն կլինի՞ այս գործարքին, և 300 միլիոն դոլարի դիմաց որքա՞ն ժամանակով իշխանությունը կզիջի Կարապետյանների տանդեմին:

Սակայն մի հանգամանք հուշում է, որ Սամվել Կարապետյանի և ընկերների ներդրումային խոսակցություններն ընդամենը բլեֆ են: Բանն այն է, որ Ներդրողների ակումբում իբրև թե մտադիր են գումարներ ուղղել վերականգնվող էներգետիկայի ոլորտ, այսինքն` տնտեսության այն նույն ճյուղը, որում ութ միլիարդ դոլարի ներդրումներ է խոստացել Հայաստանում ԱՄՆ դեսպանը, ոլորտի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև Գերմանին և Ֆրանսիան: Այնպիսի տպավորություն է, որ պաշտոնական Մոսկվայի հրահանգով Ներդրողների ակումբում հանդես են գալիս արևմտյան ներդրողներին ուղղված կոնտրառաջարկով: Սա, մի կողմից անլրջացնում է վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների թեման, մանավանդ, երբ նայում ենք Ներդրողների ակումբի կիսակրիմինալ, ռաբիս կազմը, մյուս կողմից` Հայաստանի կառավարությունը մանևրելու և արևմտյան առաջարկները մերժելու հնարավորություն է ստանում:

Ներդրողների ակումբի պարագայում մենք գործ ունենք ոչ թե իրական ներդրումների, այլ իշխանության բազարի, ռուսական և կրիմինալ շահերի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում