Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ՀՀ վարչապետն ու ԱՄԷ ԱԳ և միջազգային համագործակցության նախարարը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հուլիսի 18-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդալլահ Բին Զայեդ Բին Սուլթան ալ Նահայանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի խոսքով՝ հայ-էմիրաթական հարաբերությունները Հայաստանի և արաբական երկրների միջև փոխգործակցության լավագույն օրինակներից են, և ՀՀ-ԱՄԷ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը նպաստավոր հիմքեր է ստեղծում տնտեսական ու ներդրումային գործակցության ընդլայնման համար: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ վերջին շրջանում երկկողմ կապերը զարգացման ավելի գործնական փուլ են թևակոխել՝ կարևորելով 2017 թ. մարտին Աբու Դաբիում կայացած ներդրումային համաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները, ՀՀ կառավարության կողմից ԱՄԷ քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի պահանջի վերացումը, ինչի արդյունքում ԱՄԷ-ից զբոսաշրջիկների թվի էական աճ է արձանագրվել: Նշելով, որ կառավարությունը հետևողական քայլեր է իրականացնում Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման և օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղությամբ՝ ՀՀ վարչապետն առաջարկել է դիտարկել տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի հնարավորությունները: Համագործակցության զարգացման համատեքստում Կարեն Կարապետյանը ողջունել է «Dubai Expo-2020» ցուցահանդեսի անցկացումը, որին մասնակցելու է նաև Հայաստանը:

ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարը նշել է, որ Էմիրությունները կարևորում են Հայաստանի հետ հաջող համագործակցության շարունակական զարգացումը և շնորհակալություն հայտնել ԱՄԷ քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի պահանջի վերացման համար: Նրա խոսքով՝ վերջին շրջանում զբոսաշրջության ոլորտում արձանագրված զգալի աճն ավելացնելու մեծ ներուժ ու հնարավորություններ կան, և պետք է հետևողական աշխատել այդ ուղղությամբ: Շեյխ Աբդալլահ Բին Զայեդ Բին Սուլթան ալ Նահայանը հեռանկարային է համարել նաև գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փոխգործակցության զարգացմանն ու սերտացմանը վերաբերող հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում