ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի 18 կազմակերպության և ֆիզիկական անձանց նկատմամբ։ Պատժամիջոցները սահմանվել են բալիստիկ հրթիռների զարգացմանը և այլ գործունեությանը մասնակցելու համար, որը Վաշինգտոնն անթույլատրելի է համարում: Այդ մասին հայտնում է The Associated Press գործակալությունը:
ԱՄՆ-ն սառեցրել է պատժամիջոցների ցանկում ընդգրկված կազմակերպությունների և մասնավոր անձանց՝ ԱՄՆ-ում ունեցած ակտիվները և արգելել է ամերիկացիներին նրանց հետ գործարքներ իրականացնել: