Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մեկնաբանել է Դոնբասի ժողովրդական հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի՝ Մալոռոսիա ստեղծելու մասին հայտարարությունը:
Պորոշենկոն վստահեցրել է, որ Կիևը կվերականգնի ինքնիշխանությունը Դոնբասում և Ղրիմում:
Ավելի վաղ, Դոնբասի ժողովրդական հանրապետության ղեկավար Զախարչենկոն հայտարարել էր Մալոռոսիայի ստեղծման մասին, որի մայրաքաղաքն է լինելու Դոնեցկ քաղաքը:
2014 թվականի ձմռանը Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջման արդյունքում Կիևի իշխանությունները Ղրիմի և Դոնբասի մի մասին նկատմամբ կորցրին իրենց հսկողությունը: Մարտին անցկացված հանրաքվեի արդյունքներով այն վերամիավորվեց Ռուսաստանին: Ուկրաինական իշխանությունները չեն ընդունում հանրաքվեի արդյունքերը և այդ տարածքները համարում են Ռուսաստանի կողմից օկուպացված: Ապրիլից այդ տարածքներում ընթացող ռազմական գործողությունների արդյունքում ստեղծվեցին Դոնբասի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները: