Saturday, 20 04 2024
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»

Անհասկանալի է՝ ինչ է փոխվել, որ նախագահն այլևս չի հերքում վարչապետ դառնալու իր հավակնությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը։

 -Սերժ Սարգսյանը նախօրեին հեռարձակված հարցազրույցում անդրադարձել է նաև 2018-ի իր ծրագրերին՝ նշելով, որ երբեք չի պլանավորել, թե որտեղ է լինելու հաջորդ պահին: Նա նաև նշել է, թե ինչ կարևոր է վարչապետի ով լինելը, եթե խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում այլևս անձը չէ որոշող, այլ խորհրդարանում իշխող մեծամասնությունը: Ըստ էության նա պատասխանեց, որ կարևոր չէ՞՝ ով է լինելու երկրի գլուխը։

 -2014 թվականին՝ Սահմանադրության փոփոխության գործընթացի մեկնարկին Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ պառլամետնական կառավարման մոդելի պարագայում նա չի հավակնի վարչապետի պաշտոնին՝ առանձնահատուկ շեշտելով, որ մեկ մարդը երկու անգամից ավելի չպետք է ընդհանրապես հավակնի երկրի կառավարման ղեկին: Պառլամենտական երկրում երկրի կառավարման ղեկը որպես այդպիսին հենց վարչապետինն է և անհասկանալի է, թե ինչն է փոխվել նախագահի մտադրություններում, որ այլևս չի հերքում վարչապետ դառնալու իր հավակնությունը:

Եթե Հայաստանում պետական ինստիտուտների կայացումը տարիներ շարունակ չխոչընդոտվեր, ապա հնարավորություն կունենայինք ասելու, որ պետական կառավարումը անձնավորված չէ, սակայն մեր քաղաքական մշակույթը հակառակն է թելադրում, և հատկապես երկրի զարգացման ակնկալիքներն ուղղակիորեն կապված են երկրի ղեկավարի նկատմամբ ձևավորված սպասումներից:

-Անդրադառնալով Բաքվին Ռուսաստանի զենք վաճառելուն՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Դեռևս որևէ լուրջ բան չի պատահել։ Եթե ինչ-որ մի ժամանակ լուրջ հետևանքներ լինեն, այն ժամանակ կարելի է մեղադրել»: Ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունը։

 -Մենք մշտապես պնդել ենք, որ Ռուսաստանի կողմից զենքի վաճառքն Ադրբեջանին ոչ գործընկերային է մեր նկատմամբ և հակասում է Հայաստանի շահերին: Դաշնակցային հարաբերությունների մասին խոսելն անգամ ավելորդ եմ համարում: Լավ կլինի, որ Հայաստանի քաղաքական իշխանությունն անթաքույց արձանագրի, որ Ռուսաստանի նման վարքագիծը չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից` որպես ռազմավարական դաշնակցի, և վերանայի այն ինտեգրացիոն գործընթացները, որոնք ավելի են խորացնում Ռուսաստանի հետ ոչ գործընկերային հարաբերությունները: Ինձ առավել մտահոգում է, որ Սերժ Սարգսյանը հենց ինքնին վաճառքի փաստը «լուրջ բան» չի համարում, երբ ակնհայտ է, որ այդ զենքը մի օր կրակելու է հայ զինվորի ուղղությամբ՝ Հայաստանի և Արցախի սահմանին կանգնած: Թե՞ «լուրջ հետևանք» չէր նաև Ապրիլյան քառօրյա պատերազմը: Հասկանալի չէ, թե «լուրջ հետևանք» ասելով ինչ նկատի ունի այս պարագայում, եթե զինվորի կյանքն ու կորցրած հողերն այդպիսին չեն որակվում:

-Անդրադառնալով իր՝ 2018-ին վարչապետ դառնալուն, Սերժ Սարգսյանը նշել է «Իհարկե, անձերից շատ բան է կախված, բայց Հայաստանն արդեն անձակենտրոն իշխանություն չունի, և կարծում եմ, որ դա մեր ժողովրդի վաստակն է: Մեր ժողովուրդը, կարծում եմ, դրա դրական ազդեցությունը տեսավ ընտրություններից հետո, երբ առաջին անգամ պատմության մեջ մարդիկ չհավաքվեցին և չասեցին, որ հիմա իրենք հեղափոխություն են անելու: Կարևորը սա է»: Ի՞նչ եք կարծում, 2018-ից հետո արդյոք հնարավո՞ր է բացառել անձակենտրոն իշխանության գաղափարը:

 -Իշխանության անձնավորումը հնարավոր է բացառել պետական ինստիտուտների կայացմամբ, որը ինչպես նշեցի տարիներ շարունակ չի իրականացվել: Այս ընտրություններն էլ, լինելով համամասնական, չապահովեցին կուսակցությունների միջև գաղափարական պայքարը, այլ մնացին անձերի միջև պայքարի հարթության մեջ: 2018 թվականին սպասվող իրադարձությունները ևս, ցավոք սրտի, դուրս չեն լինի այդ տրամաբանությունից: Ինչ վերաբերվում է հեղափոխության սպասելիքի ձևավորմանը, մենք արձանագրել ենք համատարած ընտրակաշառքի և վարչական լծակների կիրառում, որի ազդեցությունը չէր կարող անհայտանալ ընտրության հաջորդ օրը: Ցավալի է, որ երկրի առաջին դեմքը պատճառների մասին չի խոսում:

-Ինչ եք կարծում, 2018-ին արդյո՞ք ընդդիմությունը կարող է միավորվել Սերժ Սարգսյանին որևէ կերպ վարչապետի պաշտոնում բացառելու շուրջ։ Արդյո՞ք այդ օրակարգը արհեստական չէ և կարո՞ղ է արդյոք միավորել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեծամասնությունը ՀՀԿ-ն է: Ի դեպ, այս առումով «Ելք»-ում տարակարծություն կա՞՝ հաշվի առնելով, օրինակ, Սասուն Միքայելյանի այդ կապակցությամբ տրված գնահատականները:

-2018 թվականի իշխանության փոխակերպումներին ընդառաջ որևէ գործընթաց կարող է տեղի ունենալ բացառապես ժողովրդի ներկայացրած դիրքորոշմամբ: Ես այդ դիրքորոշումը չեմ համարում ընտրությունների արդյունքները, քանզի վերջիններս ձևավորվել են բոլորովին այլ գործոնների ազդեցությամբ: Միևնույն ժամանակ, դեռևս, տեսանելի չէ այն հայտը, որով ժողովուրդը կպատվիրակի ընդդիմադիր ուժերին պայքարելու Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ:

Մենք վեր ենք անձերի դեմ պայքարից և կարծում ենք, որ խորհրդարանական երկրում վարչապետի պաշտոնը պետք է զբաղեցնի այն գործիչը, որի գործունեության հետ մարդիկ հույսեր կկապեն, մինչդեռ Սերժ Սարգսյանը երկու ժամկետ որպես նախագահ պաշտոնավարելով, նման նախադրյալներ չունի:

Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանի գնահատականներին՝ նա պարզաբանել է իր կողմից արված հայտարարությունը, որին ավելացնելու ոչինչ չունեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում