Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ՀՅԴ «արմատականությունը» և իշխանության քաղցրությունը

Հայաստանում հրավիրված ՀՅԴ Բյուրոյի լիագումար նիստից հետո տեղի է ունեցել ՀՅԴ Բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի ԳՄ համատեղ ընդլայնված նիստ, որին մասնակցել են Դաշնակցության Հայաստանի մարզային կոմիտեների ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ, ինչպես նաև Հայաստանի գործադիր մարմնի Դաշնակցության բարձրաստիճան պաշտոնյաներ: Այդ նիստում ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն անդրադառնալով ՀՅԴ կոալիցիոն կարգավիճակին` ասել է. «Դաշնակցության մասնակցությունը ՀՀ կառավարող կոալիցիային ինքնանպատակ չէ. մենք ընդունեցինք կոալիցիայի մաս կազմելու առաջարկը, որպեսզի մասնակիցը դառնանք երկրում արմատական փոփոխությունների իրականացմանը»:

Հայաստանի շարքային քաղաքացիների չարքաշ կյանքում ոչ մի փոխոխություն էլ չի եղել` թեկուզև չնչին: Երկրում նույն աղքատոոթյունն է` ավելի խորքային ու մասշտաբային, կոռուպցիան` ավելի կատարելագործված ու քողարկված, մենաշնորհներն ու բարձր գները, որոնք խորհրդանշական պատի նման սահմանազատում են փոքրաթիվ զոռբաներին հարյուր հազարավոր չքավորներից: Մենաշնորհը խորհրդանշում է մեկի ամենազորությունը, մյուսների` հարստահարումը:

Այ, արմատական փոփոխություն տեղի է ունեցել ՀՅԴ կյանքում, մասնավորապես` Հրանտ Մարգարյանի: Առաջ նա ընդդիմադիր կուսակցության ղեկավար էր և օրական լսում էր զեկույցներ նոսրացող շարքերի, հետապնդումների, Սփյուռքից եկող ֆինանսների նվազեցման, ներընդդիմադիր դաշտի «մուտիլովկեքի» մասին: Հիմա Հրանտ Մարգարյանը մինի «գենսեկ» է, որին ամեն օր կուսակցական նախարարներ ու պատգամավորներ են զեկուցում` կուսակցական գանձարանի և «վաստակաշատ ընկերների» քսակների առատության, հեղափոխականության և նժդեհականության այլանդակ միությունից ծնված բարգավաճ իրականության մասին: Հիմա Հրանտ Մարգարյանի ընդունարանում հերթ են կանգնում տարբեր տրամաչափի գործարարներ, ովքեր հանկարծ «հիշել» են իրենց պապերի ու ապուպապերի դաշնակցական լինելու մասին և մտադիր են սեփական քսակները լայն բանալ մայր կուսակցության համար:

Իսկ, որ ամենակարևորն է` ժամերով Մարգարյանի հետ կարող է զրուցել Սերժ Սարգսյանը ու նրան պամել բաներ, ինչի մասին կերազեին լսել Հանրապետականի Շարմազանովը, կամ նույնիսկ` Կարեն Կարապետյանը:

Հայաստանն է փոխվել Հրանտ Մարգարյանի աչքերում: Այլևս չեն երևում աղբի մեջ կորած ու քարուքանդ ճանապարհները` իրենց տարաբախտ ու չարացած անցորդներով: Հիմա Մարգարյանի շրջապատում ուրախ և զվարթ մարդիկ են` հարմարավետ կաբինետներով ու «գոլդ» համարով մեքենաներով:

ՀՅԴ-ն արդեն հայաստանակենտրոն է, որովհետև սփյուռքի գրդոնի ժամանակն ավարտվել է: Իշխանության քսակի քաղցրությունը հայրենիք չունեցող գնչուին էլ հայաստանակենտրոն կդարձնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում