Thursday, 25 04 2024
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին

«Միակ խնդիրն է, որի շուրջ, ուզած-չուզած, պետք է համագործակցել իշխանության հետ»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանը։

Պարոն Մալխասյան, երեկ Սերժ Սարգսյանը դարձյալ խոսեց ԼՂ խնդրի կարգավորումից, Ազգ-բանակ կոնցեպտից։ Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Ազգ-բանակ կոնցեպտի գնահատականներին, նշեց, որ համաձայն է Լևոն Տեր-Պետրոսյանի այն դիտարկման հետ, որ Հայաստանի և Իսրայելի իրողությունները տարբեր են։ Առհասարակ, ԼՂ խնդրի կարգավորման հարցում այս փուլում արդյոք պատկերացնո՞ւմ եք ՀԱԿ-իշխանություններ համագործակցություն։

-Ես կարծում եմ՝ դա միակ խնդիրն է, որի շուրջ, ուզած-չուզած, պետք է համագործակցել։ Եվ ՀԱԿ առաջնորդը միշտ ասել է, որ Ղարաբաղին սպառնացող արտաքին վտանգի դեպքում հնարավոր է այդ համագործակցությունը։ Դրա համար, կարծում եմ, սթափ մտածող ցանկացած քաղաքական ուժ երկրին սպառնացող արտաքին վտանգի դեպքում, ուզի-չուզի, պետք է համագործակցի։ Դա Ղարաբաղի հարցն է, որի շուրջ հնարավոր է ուժերը համախմբել, մոբիլիզացնել արտաքին թշնամու դեմ։

-Այսինքն՝ չի՞ բացառվում նման համագործակցություն։

-Ոչ թե չի բացառվում, այլ ուրիշ տարբերակ չկա, ենթադրենք՝ արտաքին վտանգ է սպառնում Հայաստանին և Ղարաբաղին, հո չե՞ս սկսի ներսում պայքարել իշխանության դեմ, որ արտաքին ուժերն օգտվեն։ Ադրբեջանի անհաջողությունները հենց եկել է դրանից, որ Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությունը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ճիշտ պահին օգտվեց դրանից և տարավ հաղթանակներ։ Այդ ժամանակ Ադրբեջանի ներսում խժդժություններ էին, հակասություններ քաղաքական ուժերի միջև։ Եվ մեր աչքի առաջ ունենալով այդ փորձը, կարծում եմ՝ Հայաստանում պետք է վարվի այնպիսի քաղաքականություն, որ թույլ չտա խժդժություններ։ Բնականաբար, աչքի առաջ ունենալով այդ փորձը, Հայաստանում, կարծում եմ, որ որևէ քաղաքական ուժ չպետք է թույլ տա արտաքին վտանգի դեպքում Հայաստանի ներսում խժդժություններ հրահրել։ Բայց նորից իշխանությունները պետք է գիտակցեն, որ հավերժ չի կարելի երկիրը պահել արտաքին սպառնալիքի տակ, և ներսում քաղաքական ուժերը չկարողանան քաղաքական պայքար մղել։

-Սերժ Սարգսյանը նախօրեին իր հարցազրույցում նշել է, որ ով կարծում է՝ «Իսկանդերը» հոգեբանական նշանակություն ունի, նա չի հասկանում դրա կործանարար ուժը՝ հակադարձելով Հասանովին։ Արդյո՞ք «Իսկանդերները» կարող են իսկապես ինչ-որ պահի գործի դրվել։

-Կարծում եմ՝ չպետք է բանը հասցնել նրան, որ գործի դրվեն «Իսկանդերները»։ «Իսկանդերը» լուրջ ռազմական տեխնիկա է, որը շատ աղետալի հետևանքներ կարող է ունենալ։ Եվ կարծում եմ՝ սթափ պետք է գիտակցի և՛ հակառակորդ կողմը, և՛ իշխանությունը, որ բանը չպետք է հասցնել դրան։ Ադրբեջանի հռետորաբանությունը լավ բան չի հուշում։ Նրանք հասկանում են, որ հավերժ բանակցելով, իրենց հարցը չի լուծվի։

-Դուք առաջ եք քաշում «Խաղաղությունն այլընտրանք չունի» կարգախոսը, իշխանությունն ասում է՝ եթե ուզում ես խաղաղություն, պատրաստ եղիր պատերազմի։ Այս պահին, երբ չկան բանակցություններ, հնարավո՞ր է առհասարակ խոսել խնդրի խաղաղ կարգավորումից։

-Բնականաբար, կա այդպիսի տեսություն, որ եթե ուզում ես խաղաղություն, պատրաստ եղիր պատերազմի։ Եվ մենք այն իրավիճակում ենք, որ միշտ պատրաստ ենք դրան։ Բայց դա հարցի լուծում չէ, կարծում եմ՝ հավերժ պատերազմի սպառնալիքի տակ ապրել անհնար է, և խաղությունն անհրաժեշտ է։ Այդ պատճառով խաղաղությունն այլընտրանք չունի։ Իսկ պատերազմական սպառնալիքի տակ աստիճանաբար երկիրը հյուծվում է, դատարկվում է, տնտեսությունը չի զարգանում, որքան էլ հայրենասիրական ճառեր ասենք, հարցազրույցներ տանք, պետք է ռեալ և սթափ գիտակցենք, որ տնտեսության զարգացման համար խաղաղությունը շատ կարևոր պայման է, և միայն խաղաղության պարագայում է հնարավոր բնակչության աճ, տնտեսության զարգացում, արտագաղթի կանխում։ Դրանք շատ կարևոր պայմաններ են երկրի համար։ Ստատուս-քվոյի պահպանումը գուցե ավելի շատ արտաքին ուժերին է պետք, քան մեզ, դրա համար պետք է հարմար պահերը բաց չթողնվեն։ Եվ եթե հարմար և նպաստավոր պայմաններ են լինում, պետք է սթափ ու ճիշտ մտածել։

-Արդյոք հետաքրքրո՞ւմ է Ձեզ, թե ով կլինի Հայաստանի վարչապետ 2018-ից հետո։ Սերժ Սարգսյանն ասում է՝ ի՞նչ կարևոր է վարչապետի ով լինելը, եթե խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում այլևս անձը չէ որոշող, այլ խորհրդարանում իշխող մեծամասնությունը: Ըստ էության նա պատասխանեց, որ կարևոր չէ՞՝ ով է լինելու երկրի գլուխը:

-Ճիշտն ասած, ինձ շատ քիչ է հետաքրքրում՝ ով կլինի վարչապետ, քանի որ որևէ բան չի փոխվելու, մենք որևէ առաջընթաց չենք արձանագրում։ Իսկ թե ով կլինի, այդքան կարևոր չէ։ Կարևորն այն է, որ երկիրն առաջընթաց արձանագրի, տնտեսությունը զարգանա, բանակի հնարավորությունները մեծանան, արտագաղթը կանխվի, սրանք են կարևորը, իսկ թե ով կլինի վարչապետ և ով կղեկավարի, էական չէ։ Կարևոր է, որ կարողանան երկիրն այս ծանր վիճակից դուրս բերել և ամենակարևոր խնդիրները լուծել։ Հակառակ դեպքում, գլուխ գովալով հնարավոր չէ, Ադրբեջանի ռազմական բյուջեն մեր պետբյուջեին գերազանցում է, նրանցը չորս միլիարդի սահմանագիծը հատել է։ Եթե նրանց բնակչության թիվն աճում է, մերը նվազում է, իսկ երկրի կայունացման, ամրապնդման համար շատ կարևոր հանգամանքներ են բնակչության թիվը, երկրի տնտեսությունը, սոցիալական վիճակը, քաղաքացիների՝ արդարադատության նկատմամբ հավատը վերականգնվի, իսկ մենք այսօր տեսնում ենք դատարաններում արդարությունը որևէ բան չի փոխվել, դեռ ավելին, կարելի է նահանջ արձանագրել։ Սրանք կարևոր հանգամանքեր են, և երկրի ղեկը ստանձնող անձը պետք է նման հարցերի վրա հիմնական ուշադրությունը դարձնի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում