Ռուս հաղորդավարուհի Վիկտորիա Լոպիրյովան, որի հետ Հենրիխ Մխիթարյանն ամռան սկզբին արձակուրդն էր վայելու Հայաստանում, ամուսնանում է Նիկոլայ Բասկովի հետ: Երգիչը Լոպրիրյովային մատանի է նվիրել Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում «Ախմատ» ֆուտբոլային ակումբի շնորհանդեսի ժամանակ:
Բասկովը նաև առաջարկել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին դառնալ իրենց հարսանիքի վկան: Կադիրովը համաձայնել է և պնդել, որ հարսանիքը պետք է տեղի ունենա Գրոզնիում: Նա Բասկովի առաջարկի տեսանյութը հրապարակել է ինստագրամի իր էջում։
Զույգը կամուսնանա հոկտեմբերի 5-ին։