Եգիպտոսի ծովափնյա Հուրգադայի լողափում հարձակման հետևանքով վիրավորված Հայաստանի երկու քաղաքացիները դեռևս շարունակում են գտնվել Կահիրեի հիվանդանոցում և բուժման կուրս անցնել: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հուլիսի 14-ին անհայտ մարդը հարձակվել է զբոսաշրջիկների վրա, ինչի հետևանքով սպանվել են 2 կին, իսկ 5-ը վիրավորվել են:
ՀՀ ԱԳՆ-ն մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, վկայակոչելով Եգիպտոսում ՀՀ դեսպանության տվյալները, Twitter-ի իր էջում գրել է, որ վիրավորներից երկուսը ՀՀ քաղաքացիներ են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ավելին՝ հանցագործը վնասազերծվել է ՀՀ վիրավոր քաղաքացու օժանդակությամբ։
«Դեսպանատունը կապ է հաստատել Հուրգադայում տուժած ՀՀ քաղաքացիների հետ։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ցուցաբերվում է բուժօգնություն»,-հայտնում են ԱԳՆ-ից: