Գերմանացի ապահովագրորդների միությունը (GDV) անկարգություններից վնասը, որոնցով ուղեկցվել է Համբուրգում «քսանյակի» մասնակից երկրների ղեկավարների գագաթնաժողովը, գնահատել է 12 միլիոն եվրո: Այս մասին հայտնում է Bild-ը։
Նշվում է, որ գումարի շուրջ մեկ երրորդը բաժին է ընկնում ավտոմոբիլների տերերին վնասի փոխհատուցմանը: Գագաթնաժողովի ժամանակ արմատականները հրկիզել են ավտոմեքենաներ, կոտրել դրանց ապակիները և լապտերները: Մոտավորապես 8 միլիոն եվրո է գնահատվել այն վնասը, որը հասցվել է շենքերին, խանութներին եւ սրճարաններին:
Հուլիսի 7-8-ը գրեսիվորեն տրամադրված ցուցարարները հրկիզել են ավտոմեքենաներ, կողոպտել խանութներ, ջարդել տների ապակիներ, փողոցներում այրել բարիկադներ:
Ընդամենը բողոքների ընթացքում ձերբակալվել է գրեթե 300 մարդ, տուժել է շուրջ 500 ոստիկան: Կատարվածի հետաքննության համար իրավապահ մամինները հիմնել են հատուկ հանձնախումբ։