Tuesday, 23 04 2024
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը

Աշոտյանն ընդդեմ Բաբլոյանի՞․ Ո՞ւմ է պատկանում փիառվելու առաջնային իրավունքը, կամ ինչ է տեղի ունեցել Պետդումայի նախագահի հետ հանդիպմանը

Երեկվանից հայ հանրությունը ակտիվորեն քննարկում է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հայտնի հայտարարությունը: Հիշեցնենք, որ վերջինս ՀՀ իշխանություններին առաջարկել է պաշտոնական կարգավիճակով ամրագրել ռուսերենը ՀՀ օրենսդրության մեջ, որպեսզի Հայաստանի ազգային վարորդական իրավունքները ճանաչվեն ՌԴ տարածքում: «Ես կարող եմ ասել միայն մի բան. ամրագրեք ռուսերենը իբրև պաշտոնական, և այդ դեպքում օրենքը կտարածվի նաև ՀՀ քաղաքացիների վրա»,- ասել է Վոլոդինը նախօրեին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը:

Այս առաջարկից ու հանդիպումից հետո հայկական պատվիրակության կողմից մի քանի արձագանք եղավ այս հայտարարությանը: Անգամ երեկ ԱԺ նախագահի խոսնակ Արսեն Բաբայանը հերթական անգամ արձագանքեց Վոլոդինի հայտարարությանը՝ նշելով, որ «Հայկական պատվիրակությունն ասել է, որ Հայաստանի օրակարգում չկա նման հարց, և չի էլ նախատեսվում ռուսերենը պետական լեզու ճանաչելու մասին հարցի քննարկում»:

Իրականում Վոլոդինի առաջարկ-հայտարարությանը մի քանի անգամ արձագանքելը բոլորվին այլ պատճառներ ունի: Մեր տեղեկություններով՝ իրականում Մոսկվայում Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ, երբ նման առաջարկ է արվել, դրան առաջինն արձագանքել է հայկական պատվիրակության անդամ Արմեն Աշոտյանը: Նա միանգամից նշել է, որ ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված է, որ միայն հայերենին է տրվում պետական լեզվի կարգավիճակ: Իսկ երկրորդ պետական լեզվի ընդունումը Հայաստանի համար ակտուալ չէ: Եվ բացի այդ, Հայաստանում Բելառուսի կամ Ղրղըզստանի օրինակով ռուսախոս զանգվածն այդքան մեծ չէ:

Աշոտյանից հետո ՌԴ Պետդումայի նախագահին արձագանքել է նաև Արա Բաբլոյանը, սակայն շատ կարճ և ոչ այդքան դիպուկ՝ ինչպես Աշոտյանը:

Հանդիպումից հետո Աշոտյանը դուրս է եկել հանդիպումից, ներկայացրել, թե ինչ կոշտ պատասխան է տվել ռուսական կողմի առաջարկին: Աշոտյանի արձագանքը լուսաբանվել է հայկական լրատվամիջոցներում: Դրանից հետո ԱԺ նախագահի խոսնակ Արսեն Բաբայանը, ծանոթանալով հրապարակումներին, որից պարզ է դառնում, որ հենց Աշոտյանն է պատասխանել Վոլոդինին, Բաբլոյանին ներկայացնում է իրավիճակը, ըստ որի՝ ստացվում է, որ Վոլոդինի առաջարկի «դեմն առել է» Աշոտյանը, այլ ոչ թե ԱԺ նախագահը, որը ղեկավարում է պատվիրակությունը: Արդյունքում Աշոտյանը հայտնվել է բավական ոչ նախանձելի վիճակում: Նրան կանչել են և բացատրություն պահանջել, թե ինչու է իրեն առաջ «գցել» ԱԺ նախագահից և սեփական փիառով զբաղվել՝ ընդգծելով, որ ամբողջ պատվիրակությունից միայն ինքն է հակադարձել ռուսական կողմին:

Աշոտյանին մի լավ կշտամբելուց հետո հայտարարության մի նոր տեքստ է պատրաստվել, որը տեղադրվում է ԱԺ կայքում և հիմա էլ տեղադրված է, ըստ որի՝ «Հակադարձելով ՌԴ Պետդումայի նախագահի առաջարկին՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության օրակարգում ռուսերենն օրենքով որպես պաշտոնական լեզու ամրագրելու հարց չկա: ՀՀ խորհրդարանի ղեկավարը միաժամանակ նկատել է, որ ՀՀ բոլոր դպրոցներում ռուսերենը դասավանդվում է, ինչը, իր կարծիքով, ամբողջությամբ բավարարում է խնդրի լուծմանը»:

Փաստորեն ռուս գործընկերոջը իրապես արժանի պատասխան տալու փոխարեն՝ ՀՀ ԱԺ նախագահը փիառվելու կռիվ է տալիս՝ փորձելով պարզել, թե ում է պատկանում փիառվելու առաջնային իրավունքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում