ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ստորջրյա ջրերն օգտագործվել են ոչ արդյունավետ՝ ինչպես ոռոգման ջրերի, այնպես էլ ձկնաբուծական տնտեսություններում ջրօգտագործման մասով:
Նրա խոսքով՝ իրենք ձկնաբուծական տնտեսություններում փորձում են փորձարկել ջրախնայողական համակարգերը, որոնց շնորհիվ տեղի կունենա առնվազն ջրի 80 տոկոս խնայողություն՝ ոչ արդյունավետության հաշվին. «Ձկնաբուծական տնտեսությունները դրանից որևէ առումով չեն տուժելու»:
Ինչպես ասաց գյուղատնտեսության փոխնախարարը՝ այս տարի նախատեսվում է ԵՄ-ի հետ սկսել եռամյա ծրագիր, որի շրջանակներում կստեղծվեն կաթիլային ոռոգման ենթակառուցվածքներ. «Իսկ 2018-ից կլինի կաթիլային ոռոգման տոկոսադրույքների սուբսիդավորում՝ խթանելու համար ոռոգման մակարդակով ջրերի արդյունավետ օգտագործումը»:
Մանրամասները՝ տեսանյութում: