Friday, 19 04 2024
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ Հայաստանը բարդ կացության մեջ է. Ալեքսանդր Կռիլով

Ռուսաստանցի քաղաքագետ, Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովը որևէ արտառոց բան չի տեսնում այն փաստի մեջ, որ Հայաստանը մասնակցում է Ռումինիայում ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Քաղաքագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ սա այն քաղաքականության դրսևորումն է, որին Հայաստանը հետևում է երկար տարիներ: Իսկ այդ քաղաքականության էությունը հետևյալն է՝ մի կողմից՝ դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ և մյուս կողմից՝ լավ հարաբերությունների ձևավորում և զարգացում ՆԱՏՕ-ի և ընդհանրապես Արևմուտքի հետ:

«Այստեղ որևէ նորություն չենք տեսնում: Հայկական ստորաբաժանումները մասնակցում են ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին: Դա բարձր է գնահատվում ՆԱՏՕ-ի ղեկավարության կողմից, իսկ Հայաստանի համար շատ կարևոր է, որ Արևմուտքի հետ պահպանվեն նորմալ հարաբերություններ և երկիրը հնարավոր ինչ-որ միջոցների կամ գործողությունների հարվածի տակ չընկնի սահմանադրական բարեփոխումների և հաջորդ տարի իշխանության փոփոխության կամ իշխանության երկարացման պայմաններում: Քիչ ժամանակ է մնացել, և Հայաստանը հիմա ավելի շատ է հետաքրքրված Արևմուտքի հետ նորմալ հարաբերություններով, ուստի միանգամայն հասկանալի է այն, որ Հայաստանը մասնակցում է զանազան զորավարժությունների և գործողությունների: Դա ոչ մի կերպ չի ազդում ռուս-հայկական հարաբերությունների վրա, որովհետև Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ Հայաստանը բարդ կացության մեջ է, և շատ կարևոր է բարեհաջող կերպով անցնել իշխանության փոփոխության կամ գործող նախագահի իշխանությունն այս կամ այն ձևով պահպանելու այս շրջանը, որպեսզի դա կատարվի խաղաղ ճանապարհով»:

Այսպիսով, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը հակադրություն չի տեսնում Հայաստան-ՆԱՏՕ և Հայաստան-Ռուսաստան կամ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների միջև՝ ասելով, որ Ռուսաստանը, այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ի հետ պատերազմական վիճակում չէ, թեև ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի հարաբերությունները շատ բարդ են:

«ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները շատ բարդ են, բայց Ռուսաստանը չի պատրաստվում վաղը պատերազմ սկսել ՆԱՏՕ-ի դեմ: Երկրորդը, Հայաստանն անկախ պետություն է և լինելով ՀԱՊԿ-ի անդամ՝ կարող է բավական ինքնուրույն քաղաքականություն վարել, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի նկատմամբ: Այստեղ որևէ արտառոց բան չկա: Հարկավոր է միշտ հիշել, որ Հայաստանն արդեն 25 տարի հանդիսանում է անկախ պետություն, ուստի մի քիչ տարօրինակ կլինի զարմանալ, որ Հայաստանն ինքնուրույն քաղաքականություն է իրականացնում: Համենայնդեպս, Մոսկվայում չեն զարմանում»:

ՆԱՏՕ-ն, ինչպես տեսանք, մի շարք հնարավորություններ է տալիս Հայաստանի զինված ուժերին բարեփոխումներ իրականացնելու, մարտական պատրաստության մակարդակը բարձրացնելու համար: Իսկ ի՞նչ առավելություններ է ընձեռում ռազմաքաղաքական մյուս կառույցը՝ ՀԱՊԿ-ը, որին Հայաստանը անդամակցում է:

Հարցին քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը հետևյալը պատասխանը տվեց. «Եթե նայեք, թե քանի հայ կուրսանտ է սովորում ռուսական ռազմական ուսումնարաններում, ապա իրավիճակը ձեզ համար ավելի պարզ կլինի: Հարաբերություններն այստեղ շատ ավելի սերտ են և դրանք որևէ կերպ համեմատելի չեն այն ամենի հետ, ինչ կա Հայաստանի և ՆԱՏՕ-ի կամ Արևմուտքի միջև: Բացի այդ, Հայաստանի զինված ուժերը սպառազինված են ռուսական ռազմական տեխնիկայով, և մենք այստեղ որևէ խնդիր չենք տեսնում: Այդ տեխնիկան ամենաբարձր որակն ունի և ապահովում է Հայաստանի հուսալի պաշտպանունակությունը: Քանի դեռ Հայաստանն այս քաղաքականությունն է վարում անվտանգության ոլորտում, մեր հարաբերությունները շատ նորմալ կլինեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում