Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբայրը՝ Հուսեյն Ֆերեյդունը, գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այս մասին հաղորդում են իրանական ԶԼՄ-ները։
Ձերբակալությունից մեկ օր անց դատարանը համաձայնել է նախագահի եղբորը գրավի դիմաց ազատ արձակել: Նախապես սահմանվել է, որ Ֆերեյդունը դատարանին պետք է վճարի 13.3 միլիոն դոլար, սակայն դատարանը համաձայնել է գումարի չափն իջեցնել մինչև 8.3 միլիոն:
Հիշեցնենք. Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբայրը՝ Հուսեյն Ֆերեյդունը, ձերբակալվել է ֆինանսական հանցագործություններ կատարելու կասկածանքով, իսկ երկուշաբթի նրան դատարանի դահլիճից հիվանդանոց էին տեղափոխել։