Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության ավելի քան 4.000 քաղաքացու՝ Թուրքիայի «սև ցուցակում» հայտնվելու հարցն անպայման կքննարկվի երկրի իշխանությունների հետ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանություններն արգելել են Ռուսաստանի 4 հազար 128 քաղաքացու մուտքը երկիր՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու կասկածանքով, նույն պատճառով 2011 թվականից ի վեր 804 ՌԴ քաղաքացի արտաքսվել է երկրից:
Ինչպես գրում է թուրքական demokrathaber.org կայքն իր «Ռուսաստանը Թուրքիայից պատասխան է ուզում» վերնագրով հոդվածում, սպասվում է, որ մոտակա օրերին թեմայի վերաբերյալ ռուսական կողմը կապ կհաստատի Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան հետ: