Thursday, 25 04 2024
00:30
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան

Ոգևորվելու առիթ չկա․ Լարսի այլընտրանքը շատ երկար ժամանակ կխլի

«Մեզ համար հատկապես Աբխազիայով այլընտրանքային ճանապարհ ունենալու խնդիրը խիստ կարևոր է, որովհետև երկաթուղային բեռնափոխադրումներն ամենաէժան միջոցներից են աշխարհում, և մենք այդ  ճանապարհով կարող ենք դուրս գալ ոչ միայն ԵՏՄ անդամ երկրներ, այլ նաև եվրոպական երկրներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Հայաստանի բեռնառաքողների միության նախագահ Մակար Առաքելյանը՝ անդրադառնալով Աբխազիայի և Հարավային Օսիայի երկաթգծի բացման վերաբերյալ Ռուսաստանի և Վրաստանի միջև օրերս Պրահայում տեղի ունեցած բանակցություններին։

Բանախոսը վստահ է՝ եթե այս ծրագիրն ի վերջո կյանքի կոչվի, ապա Հայաստանի համար տնտեսական օգուտները զգալի կլինեն. կտրուկ կբարձրանա Հայաստանի արտահանումների ծավալը։

«Մենք ունենք շուկաներ, գյուղմթերքի զգալի սպառում ունենք, և գյուղմթերքի ոլորտում աշխատում է բնակչության մոտ 40 տոկոսը, այսինքն՝ սրանով զբաղվածության տոկոսն էլ է մեծանալու, եթե զարկ տանք այս ոլորտին, իսկ դրա համար պետք է ճանապարհ ունենալ։ Եթե էժան ճանապարհ չունենք  մեր ապրանքն արտահանելու համար, ապա տնտեսությունը չի կարող աճել, կանգնած վիճակում է, այսինքն՝ պահանջարկը կա, բայց միջոց չկա տանելու, որի պատճառով էլ հարևան երկրների հետ մրցունակ չենք, իսկ մրցունակ լինելու համար մեզ ենթակառուցվածքներ են պետք »,- նկատեց Մակար Առաքելյանը։

Վերջինիս  համոզված է, որ այդ ուղղություններով երկաթգծի բացումը իրական այլընտրանք է Լարսի ճանապարհին։

«Երբ որ Լարսը փակվում է, վնաս է ոչ միայն արտահանողների, այլ նաև ներմուծողների համար, և այդ պարագայում Հայաստանի տնտեսությունը ամեն օր մոտավորապես 500 հազարից մինչև 1 միլիոն դոլարի վնաս է կրում,- ասաց նա, սակայն նաև հավելեց,- այդ երկաթգծի բացման ծրագիրը շատ ու շատ ժամանակ կխլի, այնպես որ, մեզ համար Հյուսիսային Լարսի վերակառուցումը կլինի շատ լավ ճանապարհ։ Կարծում եմ, որ Հարավային Օսիայով բեռնափոխադրումների ճանապարհը մոտ ապագայում տեսանելի է, իսկ Աբխազիայովը՝ ոչ»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում