Ճապոնիայի հյուսիս-արևմուտքում իշխանությունները ավելի քան 21 հազար տեղացիների հանձնարարել են տարհանվել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Իշխանությունները մտավախություն ունեն, որ հորդառատ անձրևների հետևանքով կա սողանքների և հեղեղումների վտանգ:
Ճապոնիայի հարավ-արևմուտքում ևս նախորդ շաբաթների ընթացքում հորդառատ անձրևները չէին դադարում: Դրանց հետևանքով զոհվել էր 34, անհետ կորել 10 մարդ: