Wednesday, 24 04 2024
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Բուհերի ընդունելությունը կատարվում է օրենքի կոպտագույն խախտումներով. Մասնավոր բուհերում խայտառակ վիճակ է

Բուհերի ընդունելության քննությունների արդյունքներն ամփոփված են, և նախօրեին փակցվեցին նաև ցուցակները: Հրապարակված ցուցակներից հասկանալի է դառնում, որ պետական բուհերում վճարովի ուսուցման համակարգում առկա են բազմաթիվ թափուր տեղեր, որոնց մասով լրացուցիչ մրցույթ կհայտարարվի, և նոր ընդունելություն կկազմակերպվի:

Սա, ըստ էության, ևս մեկ հարված է մասնավոր բուհերին, քանի որ պետական բուհերում իրականացվող ընդունելությունից հետո չընդունված շատ դիմորդներ դիմում էին հենց մասնավոր բուհեր, թեև մասնավորում ևս արդեն մի քանի տարի է՝ ընդունելությունն իրականացվում է միասնական քննություններով: Հիմա, սակայն, լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծվելու մասնավորի համար, քանի որ չընդունված դիմորդներից շատերը կնախընտրեն կրկին դիմել պետական բուհ, ոչ թե մասնավոր: Դրա հետևանքով այս տարի մասնավոր բուհեր ընդունվել են չափազանց քիչ թվով դիմորդներ: Որոշ մասնավոր բուհերում դիմորդների թիվն անգամ 5-ի չի հասնում, իսկ առավելագույնը եղել է 100 դիմորդ:

Երևանի Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանի խոսքերով՝ սա հատուկ ծրագիր էր, որը մշակվեց «աշոտյանական իշխանության կողմից», և որի նպատակը մասնավոր բուհերին հարվածելն էր:

«Վերջին տարիներին և այս տարի նույնպես Հայաստանի բուհերի ընդունելությունը կազմակերպվում է օրենքի կոպտագույն խախտումներով: Մասնավորապես ոտնահարվում է բարձրագույն կրթության մասին օրենքի 6-րդ հոդվածը, որտեղ շեշտված է, որ ընդունելությունը բուհի իրավասությունն է: Բայց միասնական քննությունները կազմակերպում է ԳԹԿ-ն, կառավարությունը։ Ստացվում է, որ բուհի իրավունքները ոտնահարվում են: Մասնավոր բուհերը աշխատում են օրենքի կոպտագույն խախտման պայմաններում՝ սկսած աշոտյանական իշխանություններից: Այսօր արդեն մասնավոր բուհերի ընդունելությունը վտանգված է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մակիչյանը:

Այս տարի, Մակիչյանի խոսքով, Հյուսիսային համալսարան ընդունվել է 100-ից պակաս ուսանող, իսկ երբ քննությունները միասնական չէին կազմակերպվում, իրենք 500-600, տարի է եղել՝ նաև 700 դիմորդ են ունեցել:

Բորիս Մակիչյանը, սակայն, վտանգավոր չի համարում ստեղծված վիճակը մասնավոր բուհերի համար, քանի որ, նրա խոսքերով, վաղ թե ուշ, երիտասարդությունը «խելքի կգա և պահանջ կներկայացնի՝ վերացնելու անօրինական, ապօրինի ընդունելության կարգը»:

«Օրենքով սահմանվում է, որ ընդունելությու նը բուհի իրավասությունն է: Եվ բացի դրանից՝ սահմանվում է, որ բուհերի իրավասությանը խթանելն ու աջակցելը պետական քաղաքականության սկզբունք է: Այսինքն՝ պետությունը պետք է խթանի, զարգացնի մասնավոր բուհերը, բայց իրականությունը ցույց է տալիս, որ նրանք թքած ունեն օրենքի վրա: Տերն իրենք են, բակլան խաշած են ցանում: Այս «քաղաքականությունը» սկսվեց Աշոտյանից ու շարունակվում է մինչև հիմա»։

Մակիչյանը նաև նշեց, որ առաջիկայում, երբ ԱԺ-ում կքննարկվի բարձրագույն կրթության մասին նոր օրենքը, իրենք պատրաստվում են մանրամասն ներկայացնել այս խնդիրները և պահանջել հարգել ու արժևորել օրենքը: «Մինչև օրենքը չարժևորվի, օրենքի նկատմամբ պաշտամունք չստեղծվի, մենք չենք կարող հզոր երկիր ունենալ: Բայց ոչ ոք չի խոսում դրա մասին: Մի առիթով ես եմ խոսում, մի ուրիշ առիթով՝ Ջհանգիրյան Ժորան, իսկ մնացածը լուռ սպասում են, թե ինչ է լինելու, և իրենց գլխին ինչ է գալու»:

«Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը առհասարակ չցանկացավ խոսել այս թեմայով:

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում