«Խաղաղությունը ոչ միայն պատերազմի բացակայությունն է, այլև այնպիսի միջավայրի ստեղծումը, որում կարող են բարգավաճել բոլորը՝ անկախ ռասայից, մաշկի գույնից, կրոնական համոզմունքներից, սեռից, դասից, կաստայից և ցանկացած այլ սոցիալական գործոնից կամ պայմաններից: Կրոնը, էթնիկական պատկանելությունը, սոցիալական և մշակութային փորձը մարդկային քաղաքակրթության կարևոր բաղկացուցիչներից են, որոնք հարստացնում են դրա բազմազանությունը: Մի՞թե մենք կարող ենք թույլ տալ, որ դրանք դառնան հասարակության շերտավորման կամ դաժանության արտահայտման առիթ: Եթե նման բան է տեղի ունենում, ապա դա խարխլում է մարդասիրության հիմքերը». Նելսոն Մանդելա:
Նելսոն Մանդելայի միջազգային օրը սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ 2009թ.-ի նոյեմբերին, և ամեն տարի նշվում է հուլիսի 18-ին: Օրացույցում նոր միջազգային տոնն ավելացել է՝ ի նշան խաղաղության և ազատության գործում Աֆրիկայի նախկին նախագահի ունեցած մեծ ներդրման ճանաչման:
Նելսոն Ռոլիհլահլա Մանդելան ՀԱՀ-ի առաջին սևամորթ նախագահն է: Նա եղել է մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարի ամենահայտնի ակտիվիստներից մեկը, ինչի պատճառով 26 տարի անցկացրել է բանտում: 1990թ.-ին իրավապաշտպանը ազատ էր արձակվել, իսկ 1993թ.-ին արժանացել Խաղաղության Նոբելյան մրցանակի: