ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմն իրականացրել է աշխարհում փաստացի առաջին լազերային զենքի փորձարկումը։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Լազերային զենքի համակարգը (LaWS) տեղադրված է եղել USS Ponce տրանսպորտային հենակետի վրա։ Փորձարկումներն անցկացվել են Պարսից ծոցում։
Նշվում է, որ LaWS-ը խոցում է թիրախը «լույսի արագությամբ»՝ 50 հազար անգամ ավելի արագ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներից։ Խոցման թիրախները կարող են գտնվել ինչպես ցամաքում, այնպես էլ օդում։
Այն թույլ չի տա անհանգստանալ քամու, գործողության հեռահարության պատառով։
Մասնագետները զենքի մեկ օգտագործման արժեքը գնահատել են 1 դոլար։