ԱՄՆ-ը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ՝ կապված հրթիռային ծրագրի և տարածաշրջանում «թշնամական գործունեության» հետ։ Նման հայտարարությամբ է լրագրողների առջև ելույթ ունեցել Սպիտակ տան ներկայացուցիչը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Նրա խոսքով՝ պատժամիջոցները չեն կարող կապ ունենալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի հետ, որն Իրանը «միջուկային գործարքի» շրջանակում ստորագրել է միջազգային հանրության, ներառյալ ԱՄՆ-ի հետ։
Միևնույն ժամանակ պաշտոնյան չի հստակեցրել, թե երբ և ում դեմ կսահմանվեն պատժամիջոցները։ Նա Իրանին անվանել է «ԱՄՆ-ի շահերի առավել մեծ սպառնալիք»։
Որպես օրինակ նա բերել է ավադական մեղադրանքներ, ինչպիսիք են Իրանի կողմից թշնամական քաղաքականությունն Իսրայելի հանդեպ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելը, ահաբեկչությանն աջակցելը, Մերձավոր Արևելքում ազատ նավագնացությանը սպառնալը, կիբերհարձակումներն ընդդեմ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների, մարդու իրավունքների խախտումները, այդ թվում ամերիկացիների անօրինական ձերբակալումը։