Վենեսուելայի ընդդիմությունը կոչ է արել 24 ժամ տևողությամբ համազգային գործադուլ անցկացնել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հուլիսի 16-ին Վենեսուելայի ընդդիմությունը ոչ պաշտոնական հանրաքվե էր նախաձեռնել՝ գնահատական տալու սահմանադրության փոփոխման Մադուրոյի պլանին։
Ապրիլի 4-ից Վենեսուելայում զանգվածային փողոցային ակցիաներ են անցկացվում: Վերջին տվյալների համաձայն՝ ցույցերի ընթացքում մահացել է առնվազն 100 մարդ: