Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբայր և խորհրդական Հուսեյն Ֆերեյդունը հոսպիտալիզացվել է Թեհրանում դատական նիստից անմիջապես հետո,-հայտնում է CNN հեռուստաալիքը:
Ֆերեյդունի մոտ լուրջ առողջական խնդիրներ են սկսվել, և նա անմիջապես մասնավոր հիվանդանոց է տեղափոխվել։
Հիշեցնենք, որ նախօրեին Հուսեյն Ֆերեյդունն ձերբակալվել էր ֆինանսական խարդախության մեղադրանքով: