Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդիպել է իր մանկահասակ անվանակցին, որը ծագումով սիրիացի է: Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Փոքրիկը 2 ամսական է: Նա լույս աշխարհ է եկել Ալբերտա քաղաքում։ Տղայի ծնողները՝ Մուհամմադ և Աֆրա Բիլանները, իրենց որդուն վարչապետի պատվին Ջասթին Թրյուդո են կոչել՝ ի նշան երախտագիտության, որ նա իրենց ապաստան է տրամադրել:
Սիրիացի փախստականների ընտանիքը Դամասկոսից Կանադա է եկել անցած տարվա փետրվարին: