Իրանը ԱՄՆ-ին նախազգուշացրել է հետևանքների մասին, որոնց Վաշինգտոնը կբախվի, եթե ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառի Իսլամական հեղափոխության պահակազորը։
«Իսլամական հեղափոխության պահակազորն ահաբեկիչների ցանկում ներառելը ու պատժամիջոցների սահմանումը մեծ վտանգ է պարունակում ամերիկացիների ու տարածաշրջանում նրանց կայանների ու ուժերի համար»,- հայտնել է Իրանի ԶՈՒ շտաբի պետ, գեներալ մայոր Մոհամադ Բաքերին։
«Ամերիկացի պաշտոնյաներին խորհուրդ ենք տալիս ավելի կշռադատված արտահայտվել այլ երկրների, հատկապես Իրանի նման երկրի մասին, որը հպարտությամբ ու ուժով դիմակայել է բոլոր դավադրություններին»,-ասել է Բակերին՝ հավելելով, որ Իրանի հրթիռային ծրագիրը պաշտպանական է ու ենթակա չէ քննարկման։