Հայ ժողովուրդը հին քաղաքակրթության գլուխ է կանգնած, նշել է ռուս սենատոր Ռաֆաիլ Զինուրովը: Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն:
«Հայաստանը 17 կայսրություն է անցել, և դրանցից յուրաքանչյուրը ցանկացել է իր մեջ ձուլել հայ ժողովրդին: Բայց դա տեղի չի ունեցել: Հայերին հաջողվել է ձուլվելուց խուսափել՝ առանձնահատուկ մենթալիտետի, սեփական այբուբենի և հայ եկեղեցու շնորհիվ»,- գրել է սենատորն իր «Հայաստան, հազարամյակների ճանապարհ…» գրքում:
8 տարվա աշխատանքի արդյունքը ներկայացվել է Մոսկվայում «Հայաստանը՝ բարեկամների աչքերով» ծրագրի բացմանը: